ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

30 հուն 2019 14:10

Պետք է իրատես լինենք. ՌԴ ԱԳ փոխնախարարը ԼՂ հարցում բեկման մասին

Պետք է իրատես լինենք. ՌԴ ԱԳ փոխնախարարը ԼՂ հարցում բեկման մասինԵս Հայաստանում գտնվում եմ աշխատանքային այցով: Մենք արդեն բովանդակալից հանդիպում ենք ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ քննարկելով բոլոր հարցերը, որոնք կապ ունեն մեր երկկողմ հարաբերությոնների հետ, որոնք զարգանում են ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:

Կարասինի խոսքերով, վերոնշյալ հարաբերություններում կարևոր է կանխատեսելիությունը, ինչը կողմերը հասկանում են. «Մենք պայմանավորվել ենք սերտ կապերը պահպանել ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում: Մենք զարգացնում ենք համագործակցությունը և մտադիր ենք դա անել նաև հետագայում: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Arturartur@analitikմիջկառավարական նիստ՝ քննարկելու համար առևտրատնտեսական հարաբերությունները:
Մենք բնականաբար խոսել ենք նաև Լղ հակամարտության մասին: Ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և ցանկություն ենք հայտնել, որ դրանք շարունակվեն: Ղեկավարների հանդիպման ուղղությամբ աշխատանքներ են տանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Առջևում նոր հանդիպումներ կան, որոնք կլինեն տարբեր մակարդակներում: Հանդիպումները պետք է լինեն լավ պատրաստված, որպեսզի լինեն առարկայական, արդյունքներ բերեն: Սակայն հիմա չափազանց կարևոր է, որ ԼՂ խնդրի շուրջ միջազգային մթնոլորտը լինի կանխատեսելի, հանգիստ: Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ վերջին ամիսներին այդ հանգստությունը կա, պետք է այդպես շարունակել: Այս հարցում բոլոր կողմերն ունեն կանսենսուս: Բոլորը կողմ են, որ կատեգորիկ կերպով պետք է բացառել ուժային սցենարները: Իսկ բանակցություններ պետք է լինեն հանգիստ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում»:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ այս տարի բեկում լինի հակամարտության կարգավորման հարցում, Կարասինն ասաց, որ դա շատ բարդ հարց է. «Բոլորն են ցանկանում, որ հարցը արագ լուծում ստանա: Սակայն պետք է լինել իրատես, հիմնվել ողջամտության և այն բանակցությունների վրա, որոնք լինում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր