Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ          Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան       Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ    

31 հուն 2019 12:01

Մոսկվայում առատ ձյան պատճառով հետաձգվել ու չեղարկվել է ավելի քան 40 չվերթ

Մոսկվայում առատ ձյան պատճառով հետաձգվել ու չեղարկվել է ավելի քան 40 չվերթՄոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել ու չեղարկվել է 40-ից ավելի չվերթ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ հետաձգվել է 20, չեղարկվել՝  21 ավիաչվերթ:

Նշվում է, որ «Վնուկովո» օդանավակայանում առատ ձյան տեղումների հետևանքով հետաձգվել ու չեղարկվել է 6-ական, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 2 և չեղարկվել 15, «Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 12 չվերթ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ մայրաքաղաքում սկսված ձյան առատ տեղումները կշարունակվեն մինչև հինգշաբթի:

Օրերս Մոսկվայում առատ ձյան տեղումների պատճառով հետաձգվել և չեղարկվել էր 60 չվերթ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր