Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ    

31 հուն 2019 13:07

Տարածաշրջանում երկրաշարժեր են գրանցվել

 Տարածաշրջանում երկրաշարժեր են գրանցվել2019թ․ հունվարի 23-ից 29-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 5  երկրաշարժ.

Հունվարի 23-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 10 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ
Հունվարի 24-ին Իրան՝ Խոյ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք եւ 15 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ,
Հունվարի 26-ին ԱՀ-ում՝ Մարտակերտ քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 19 հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Հունվարի 26-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնյան կղզիների Չիրովանգա քաղաքից 50 կմ դեպի հարավ-արեւմուտք: Նույն օրը Ֆիջի կղզիների տարածքում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր