Տեսանյութ.Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից սադրանք է կազմակերպվել․ Գոհար Մելոյան          Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն       Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետության ղեկին գժեր չունենանք    

31 հուն 2019 18:10

Ադրբեջանը մերժում է համագործակցության ցանկացած առաջարկ. Ստեփանակերտ

Արցախը բազմիցս ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության մասին նախաձեռնությամբ է հանդես եկել, սակայն Ադրբեջանը մերժում է համագործակցության ցանկացած առաջարկ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ  վստահության մթնոլորտի ստեղծման եւ համագործակցության հնարավորության մասին հարցին:
Բաբայանը հիշեցրեց, որ պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս երկար տարիներ հանդես է եկել նման նախաձեռնությամբ, սակայն Բաքուն մերժում է բոլոր առաջարկները:
«Կարծում եմ, եթե հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները պետք է նաեւ հետագայում հարեւաններ մնան, ապա այս դիրքորոշումը պետք է  փոխվի», - ասաց Բաբայանը:
Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ ջրային ռեսուրսները Արցախի կարեւորագույն հարստությունն են եւ ռազմավարական կարեւորություն ունեն նաեւ Հայաստանի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր