18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

02 հուն 2019 14:28

Երեկվա Փաշինյանի մեսիջները սառը ցնցուղ էր Բաքվի համար.ադրբեջանցիներն իրենց խաբված են զգում

Երեկվա Փաշինյանի մեսիջները սառը ցնցուղ էր Բաքվի համար.ադրբեջանցիներն իրենց խաբված են զգումԵրեկվա Փաշինյանի հայտարարությունը իսկական շոկ էառաջացրել Ադրջեջանի քաղաքական վերնախավում: Դրա արտահայտությունն էր նաև երեկվա Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը: Ադրբեջանցիների կարծիքով, Փաշինյանը կամ ի սկզբանե խաբել էր իրենց, կամ էլ վերջին պահին վախեցել է Հայաստանի հանրային արձագանքից և հետ է քաշվել իր նախնական խոստումներից:
Այս ամենից հետո, նշում են ադրբեջանցի փորձագետները, Հայաստանի վրա ճնշումներ պետք է իրականացնեն միջնորդները: Հակառակ դեպքում Ադրբեջանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից և դիմի այլ միջոցների:
Մասնավորապես, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի կարծիքով, Փաշինյանի հայտարարությունից հետո Բաքվին մնում է մեկ լուծում՝ սկսել ռազմական գործողություններ՝ «ազատագրելու համար սեփական տարածքները», քանզի Երևանը «այլ ելք չի թողնում դրա համար»:
Ադրբեջանական փորձագետների կարծիքով, եթե Բաքուն Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո կտրուկ միջոցների չդիմի, ապա «կդելեգիտիմիզացվի սեփական հանրության առջև»: Քանզի հռետորական հարցադրում կառաջանա՝ «Ինչի՞ շուրջ էին քննարկում Մամեդյարովն ու Մնացականյանը վերջին կես տարվա ընթացքում՝ չորս անգամ հանդիպումների ժամանակ»:
Փորձագետների մի մասի կարծիքով Փաշինյանի վերջին այս հայտարարությունը կարող է ուղղված լինել ներքին՝ հայկական լսարանի վրա, և պետք է սպասել ու լրացուցիչ պարզաբանում պահանջել նրանից: Իսկ մյուս մասն այն կարծիքին է, որ Փաշինյանն ի սկզբանե չէր կարող լուծել այդ խնդիրը, ինչքան էլ որ նա ընտրվել էր 70 տոկոսանոց աջակցությամբ: Ադրբեջանցի փորձագետների մեծ մասի կարծիքով, մինչև արտաքին ճնշումներ չլինեն, Փաշինյանը չի գնա զիջումների, քանզի դրա արդյունքում նա կկորցնի իշխանությունը, ինչպես որ դա եղավ 1997-ին Տեր-Պետրոսյանի հետ:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Փաշինյանի երեկվա մեսիջները խիստ զարմացրել են ադրբեջանցիներին, և ենթադրվում է, որ պաշտոնական Բաքուն վերջանականապես պիտի որոշում կայացնի, թե որն է լինելու նրա հետագա ռազմավարությունը:
Իսկ ինչու՞ են ադրբեջանցիները զարմացել Փաշինյանի այս տեսակետից, և ի՞նչ էր խոստացել Փաշինյանն իրենց, որ ինչ-ինչ պատճառներով հետ է քաշվել, կարծում ենք, որ պարզ կլինի ոչ հեռավոր ապագայում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր