Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

01 փետ 2019 14:38

Երեկվա Փաշինյանի մեսիջները սառը ցնցուղ էր Բաքվի համար.ադրբեջանցիներն իրենց խաբված են զգում

Երեկվա Փաշինյանի հայտարարությունը իսկական շոկ էառաջացրել Ադրջեջանի քաղաքական վերնախավում: Դրա արտահայտությունն էր նաև երեկվա Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը: Ադրբեջանցիների կարծիքով, Փաշինյանը կամ ի սկզբանե խաբել էր իրենց, կամ էլ վերջին պահին վախեցել է Հայաստանի հանրային արձագանքից և հետ է քաշվել իր նախնական խոստումներից:
Այս ամենից հետո, նշում են ադրբեջանցի փորձագետները, Հայաստանի վրա ճնշումներ պետք է իրականացնեն միջնորդները: Հակառակ դեպքում Ադրբեջանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից և դիմի այլ միջոցների:
Մասնավորապես, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի կարծիքով, Փաշինյանի հայտարարությունից հետո Բաքվին մնում է մեկ լուծում՝ սկսել ռազմական գործողություններ՝ «ազատագրելու համար սեփական տարածքները», քանզի Երևանը «այլ ելք չի թողնում դրա համար»:
Ադրբեջանական փորձագետների կարծիքով, եթե Բաքուն Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո կտրուկ միջոցների չդիմի, ապա «կդելեգիտիմիզացվի սեփական հանրության առջև»: Քանզի հռետորական հարցադրում կառաջանա՝ «Ինչի՞ շուրջ էին քննարկում Մամեդյարովն ու Մնացականյանը վերջին կես տարվա ընթացքում՝ չորս անգամ հանդիպումների ժամանակ»:
Փորձագետների մի մասի կարծիքով Փաշինյանի վերջին այս հայտարարությունը կարող է ուղղված լինել ներքին՝ հայկական լսարանի վրա, և պետք է սպասել ու լրացուցիչ պարզաբանում պահանջել նրանից: Իսկ մյուս մասն այն կարծիքին է, որ Փաշինյանն ի սկզբանե չէր կարող լուծել այդ խնդիրը, ինչքան էլ որ նա ընտրվել էր 70 տոկոսանոց աջակցությամբ: Ադրբեջանցի փորձագետների մեծ մասի կարծիքով, մինչև արտաքին ճնշումներ չլինեն, Փաշինյանը չի գնա զիջումների, քանզի դրա արդյունքում նա կկորցնի իշխանությունը, ինչպես որ դա եղավ 1997-ին Տեր-Պետրոսյանի հետ:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Փաշինյանի երեկվա մեսիջները խիստ զարմացրել են ադրբեջանցիներին, և ենթադրվում է, որ պաշտոնական Բաքուն վերջանականապես պիտի որոշում կայացնի, թե որն է լինելու նրա հետագա ռազմավարությունը:
Իսկ ինչու՞ են ադրբեջանցիները զարմացել Փաշինյանի այս տեսակետից, և ի՞նչ էր խոստացել Փաշինյանն իրենց, որ ինչ-ինչ պատճառներով հետ է քաշվել, կարծում ենք, որ պարզ կլինի ոչ հեռավոր ապագայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր