Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց          Հայոց բանակն այսօր հայտնվել է անպաշտպան վիճակում․լսում ենք այնպիսի հայտարարություններ, ինչ-որ հնչում է թուրքական պետության ղեկավարներից       Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am    

05 փետ 2019 11:30

Հիասթափված քաղաքացիներն ավելանում են.կկարողանա՞ Փաշինյանը մինչև մայիս փակել հիասթափության դուռը

Հիասթափված քաղաքացիներն ավելանում են.կկարողանա՞  Փաշինյանը մինչև մայիս  փակել հիասթափության դուռը«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր չկան, հիասթափված քաղաքացիներն ավելանում են, ընդդիմադիրներն էլ անաղմուկ իրենց ծրագրերն են առաջ տանում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր օրի կարող է կորցնել իր դիրքերը, եթե սոցիալ-տնտեսական կյանքում շոշափելի արդյունքներ չլինեն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը, բավականին հզոր քարոզչամեքենայով ու գրագետ քայլերով, կարող է ավելի շուտ սասանել այս իշխանության դիրքերը, քան կարելի է պատկերացնել։
Տեղեկություններ կան, որ նախկին իշխանության ներկայացուցիչները (խոսքը միայն ՀՀԿ-ի մասին չէ, այլ նաեւ` քոչարյանական թեւի) ծրագրում են այս տարվա մայիսին, երբ կլրանա Փաշինյանի իշխանավարման մեկ տարին, լուրջ անակնկալներ մատուցել նրան. թե ինչ բնույթ ու ձեւ կունենան դրանք, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ գործընթացը քննարկումների փուլում է դեռ, եւ աշխատում են ժամանակից առաջ չընկնել։

Ասել է՝ ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանից. կկարողանա՞ վերջինս լուրջ բարեփոխումներ անել ու փակել հիասթափության դուռը, ուրեմն, ընդդիմադիրները չեն հաջողի, չի՞ կարողանա, ականատեսը կլինենք հերթական ցնցումների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր