«Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ». Վալերի Օսիպյանի հարցաքննությունն անցնում է լարված մթնոլորտում

Մասնավորապես խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերի Օսիպյանից հետաքրքվեց, թե գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադական կարգը երկրում տապալված է եւ իրենց գործողությունները ուղղված են այն պահպանելուն, Օսիպյանը պատասխանեց. «Ինձ բացատրել պետք չէ, ես շատերին կարող եմ բացատրել ինչ է սահմանադրական կարգը, բայց սրա շուրջ խոսակցություն եղել է»:
Այդ ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը ոստիկանապետին ինչ-որ բան ասաց, որը սակայն լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվողների համար: Օսիպյանի հարցին, թե բան ունեք ասելու, Սմբատը կրկին ինչ-որ բան ասաց, ինչից հետո Վալերի Օսիպյանն ասաց. «Որեւէ մեկը չփորձի որեւէ բան ասել»:
Դահլիճում ներկա գտնվողներից Գեւորգ Սաֆարյանը տեղից վեր կացավ եւ դիմելով ոստիկանապետին՝ բղավեց. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ»: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը կարգի հրավիրեց ներկաներին՝ նշելով, որ կարգը խախտելու, այսպես շարունակելու դեպքում նիստը կքննվի դռնփակ կարգով: ԱՅնուհետև Օսիպյանին հարցեր է ուղղում Պավլիկ Մանուկյանը։ Նշենք, որ դատավարությանը ներկա է նաեւ այս գործով տուժող, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։