Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

06 փետ 2019 15:35

Բա մեր գիտնականները ո՞նց են դառնալու հեղինակավոր, եթե իրենց ասում ենք ՝ էդ 100 հազար դրամը վերցրեք, մի կերպ յոլա գնացեք

Բա մեր գիտնականները ո՞նց են դառնալու հեղինակավոր, եթե  իրենց ասում ենք ՝ էդ 100 հազար դրամը վերցրեք, մի կերպ յոլա գնացեքՈւնենք գիտական կենտրոններ, բայց փորձագետներ ներգրավելու համար վարկ ենք վերցնում համաշխարհային բանկից. գոնե այդ գումարը մեր գիտնականներին տանք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, կառավարության նիստում՝ բուհական և գիտահետազոտական լաբորատորիաների ֆինանսավորման կարգի փոփոխության մասին որոշման քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք տնտեսագիտության ինստիտուտ, մենք ունենք համալսարանների տնտեսագիտական բաժիններ, ունենք այնտեղ գիտական ներուժ, և մենք ասում ենք՝ «Այ, մեր պետությունը այսպիսի մի խնդիր ունի լուծելու՝ օրինակ, կառավարության կառուցվածքի օպտիմալացումը, թեմա, որի հետ կապված՝ մեզ պետք է փորձագիտական գնահատական։ Ի՞նչ անենք։ Դե, կառավարությունում ո՞վ կա։ Դե, էստեղ համապատասխան կարողություններ կարծես թե չկան։ Դե, գնանք, վարկ վերցնենք, փորձագետ հրավիրենք, որ գա, մեզ փորձագիտական աջակցություն ցույց տա։ Չենք հիշում, որ մենք ունենք տնտեսագիտական համալսարաններ, ֆակուլտետներ տնտեսագիտական, որ մենք ֆինանսավորում ենք»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ շատ կամ քիչ ֆինանսավորումը ևս կապ ունի այս խնդրի հետ։ «Որովհետև էդ գրանտն էլ վերցում ենք, կտանք մեր գիտնականներին։ Էդ որ տալիս ենք մյուսներին՝ իրոք, հեղինակավորներին։ Բա մեր գիտնականները ո՞նց են դառնալու հեղինակավոր, եթե մենք իրենց ասում ենք ՝ էդ 100 հազար դրամը վերցրեք, մի կերպ յոլա գնացեք»,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ նախորդ որոշմամբ, փորձ է արվել պրոցես սկսել, որ կառավարությունն իր փորձագիտական կարիքների համար գնա համալսարաններ, գիտական կենտրոններ, ներկայացնի տեխնիկական առաջադրանք, խնդրի որոշակի ֆինանսավորման շրջանակում որոշակի հարցերի պատասխան տալ։ «Եվ սա կլինի տրամաբանական շղթա։ Բայց մենք չունենք այդ տրամաբանական շղթան բոլոր ոլորտներում»,– ասաց վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր