էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

11 փետ 2019 11:42

Տղամարդիկ ստում են իրենց սեռական օրգանի չափի մասին․ հետազոտություն

Տղամարդիկ ստում են իրենց սեռական օրգանի չափի մասին․ հետազոտությունՏղամարդիկ, ովքեր կախված են հասարակական կարծիքից, ստում են իրենց օրգանի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Journal of Sex & Marital Therapy ամսագրում հրատարակված հոդվածում։
Ինչպես հայտնում է New York Post-ը, հետազոտությունը պարզել է, որ շրջապատի հավանությունից կախված տղամարդիկ հակված են պնդել, որ իրենց առնանդամի երկարությունը 15 եւ ավելի սանտիմետր է։ Իրենց աշխատանքում գիտնականները հիմնվել են Մարլոու Կրաունի Հավանության մոտիվացիայի ինքնագնահատականի ախտորոշման մեթոդիկայի վրա, ինչը օգնել է բացահայտել «սոցիալ-կախվածություն ունեցող տղամարդկանց»։
Ինչպես պարզվել է, իրոք, կապ գոյություն ունի սոցիալական ցանկալիության եւ մեծ առնանդամ ունենալու հավաստիացումների միջեւ։ Միայն հետազոտվողների 27 տոկոսն է ասել, որ էրեկցիայի վիճակում իր առնանդամը 15 սմ-ից փոքր է, այն դեպքում, երբ 31 տոկոսը հայտարարել է 18 եւ ավել սանտիմետրի մասին։
Միաժամանակ, տղամարդկանց կողմից բարձրաձայնված տվյալները հակասության մեջ են մտնում նախորդ հետազոտությունների հետ, որոնց շրջանակներում  ոչ թե խոսքերով, այլ գործով է ապացուցվել ֆալոսի երկարությունը։ «Գովազդված» եւ իրական առնանդամների միջեւ տարբերությունը հսկայական է եղել՝ ավելի քան 5 սմ։
Հետազոտության հեղինակ, Քլեմսոնի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Բրյուս Քինգը նշում է, թե այն կարծիքը, որ առնանդամի չափը էրեկցիայի ժամանակ 15 սմ-ից անցնում է, ավելի քան առասպել է։ Իրականում այդ ցուցանիշը կազմում է մոտ 12 սմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր