Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

11 փետ 2019 15:55

Տեսանյութ. Սկանդալ և «բեսպրեդել» Պուտինի անվան մրցաշարում. Ինչպես են հայ բռնցքամարտիկից խլում հաղթանակը

Տեսանյութ. Սկանդալ և «բեսպրեդել» Պուտինի անվան մրցաշարում. Ինչպես են հայ բռնցքամարտիկից խլում հաղթանակըԽոշոր սկանդալ է ծագել Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակներում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ:

Օրվա գլխավոր մարտում թեթև քաշային կարգի քառորդ եզրափակչում միմյանց հետ են մրցել Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Վահե Սարուխանյանը և Պավել Մալիկովը: Վերջինս ռուսական բռնցքամարտի առանցքային ֆիգուրներից է և մեծ հեղինակություն ունի իր հայրենիքում: Մրցամարտն անցավ լարված և դիտարժան պայքարում: Սարուխանյանն ուներ առավելություն, և երկրպագուների մեջ կասկած չէր հարուցում, որ հայ բռնցքամարտիկը իր կարիերայի կարևորագույն հաղթանակներից մեկը կտանի: Մասնավորապես, Սարուխանյանն անհամեմատ ավելի ակտիվ էր, դիպուկ, իսկ հարվածների քանակով ակնհայտ առավելություն ուներ: Մարտի ավարտից հետո Սարուխանյանը, վստահ լինելով, որ հաղթել է, մարզիչներից և երկրպագուներից շնորհավորանքներ էր ստանում:
Մալիկովն իր հերթին այնքան էլ գոհ չէր իր անցկացրած մարտից և օբյեկտիվորեն պատրաստ էր ընդունելու պարտությունը: Մենամարտի ավարտից հետո հայտարարվեց, որ մրցավարները գրանցել են ոչ-ոքի արդյունք՝ 96-92, 92-96, 94-94: Ավելին, մենամարտի լրացուցիչ մրցավարը 95-93 հաշվով հաղթանակ շնորհեց ռուս բռնցքամարտիկին, որը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հաղթողի անունը հայտարարելուց հետո մարզադահլիճում իրարանցում սկսվեց, և կրքերը բորբոքվեցին: Վրդովված Սարուխանյանը փորձեց իր կարծիքն արտահայտել տեղի ունեցածի վերաբերյալ: Այդ պահին, սակայն, ռինգում հայտնվեց Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը: Վերջինս հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ: «Տղերք, ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորաբար լինում է Ռուսաստանում: Ոչ մի նոր բան, ամեն ինչ գնում է նախկինի պես, և չկա որևէ հեռանկար: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց: Մնացածը ոչ մեկին չի հետաքրքրում: Սա Վահեի հաղթական մենամարտն էր, և ես պատրաստ եմ դա ապացուցել: Ամոթ մրցավարներին»,- հայտարարել է Դավթյանը:
Տեղի ունեցածն իսկապես խայտառակություն է, որը ստվեր գցեց Ռուսաստանի նախագահի հովանու ներքո անցկացվող մրցաշարի վրա: Սոցիալական ցանցերում տեղի ունեցածը լայն արձագանք է ստացել: Սարուխանյանի երկրպագուները պահանջում են չեղյալ համարել մրցավարների որոշումը և հաղթանակը շնորհել հայ բռնցքամարտիկին: Կատարվածին կոշտ են արձագանքել նույնիսկ ռուսական լրատվամիջոցները՝ փաստելով, որ Սարուխանյանից ուղղակի խլել են հաղթանակը:
«Լյուբերցի քաղաքի «աստվածը»՝ Մալիկովը, ամբողջ մենամարտի ընթացքում փորձում էր սադրել Սարուխանյանին և «կռիվ սարքել»: Հայ բռնցքամարտիկը, սակայն, պտտվելով ռինգի շուրջը, ճկուն կերպով խուսափում էր ընդհարումից՝ ստիպելով Մալիկովին սխալներ թույլ տալ և շեղ հարվածներ կատարել: Ավելին, Սարուխանյանի պոռթկումները բավական տպավորիչ էին: Մարտավարական տեսանկյունից Սարուխանյանը, կարելի է ասել, անթերի գործեց: Ըստ էության Մալիկովը շահեց միայն 3-րդ և 5-րդ ռաունդներում: Մնացած բոլոր ռաունդներում Սարուխանյանը մաքուր հաղթանակ է տոնել: Իսկ ահա 8-րդ ռաունդում տեղի ունեցավ մրցավարության խայտառակ որոշումներից մեկը: Սարուխանյանն ուղղակի ցած ընկավ, իսկ մրցավարները անսպասելիորեն նոկդաուն հաշվեցին: Նույնիսկ բռնցքամարտից չհասկացողների համար պարզ էր, որ տվյալ դրվագում նոկդաուն տեղի չի ունեցել: Նշենք նաև, որ Սարուխանյանի հարվածները շատ ավելի դիպուկ էին և ուժեղ: Վերջին ռաունդում հայ բռնցքամարտիկին հաջողվեց վայր գցել մրցակցին: Այս դեպքում, սակայն, ռինգի մրցավարը, չգիտես ինչու, չգրանցեց նոկդաուն: Եթե առաջին դեպքում նոկդաունի մասին խոսք լինել չէր կարող, ապա երկրորդ դրվագը միանգամայն վիճելի էր: Մենամարտից հետո մրցավարները կայացրին անհեթեթ որոշում: Դժվար է ասել, թե ինչ սկզբունքով են նրանք հաշվել միավորները: Տեղի ունեցածը ուղղակի խայտառակություն էր: Ո՞վ է 4-րդ լրացուցիչ մրցավարը: Նրա մասին նախապես որևէ տեղեկություն չի եղել: Նրա գոյության մասին տեղյակ չեն եղել նաև մեկնաբանները, որոնք անհարմար դրության մեջ հայտնվեցին: Իրականում դժվար է մեկնաբանել տեղի ունեցածը: Աբսուրդ, որի հետևանքով «բեսպրեդելի» գնով հաղթանակը նվիրեցին Մալիկովին»,- գրել է ռուսական vringe.com պարբերականը:
Ինչևէ, Սոչիում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի միակ լուսավոր կողմը թերևս Հայաստանը ներկայացնող WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանն էր: Նա հերթական փայլուն մենամարտը անցկացրեց՝ տոնելով 10-րդ անընդմեջ հաղթանակը: Մասնավորապես, արդեն առաջին ռաունդում Գոռ Երիցյանը նոկաուտով հաղթանակի հասավ արգենտինացի Մաքսիմիլիանո Լեոնել Սքալզոնեի նկատմամբ: Կարիերայի ընթացքում Երիցյանը չի կրել ոչ մի պարտություն և պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենատաղանդավոր ու հեռանկարային կադրերից մեկն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր