Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 փետ 2019 19:30

Եթե «Լիդան Արմենիան» դիմի դատարան և փոխհատուցում պահանջի ո՞վ է պատասխանատվություն կրելու

Ինչպես նաև, մինչ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավա նշանակվելը  «ԷկոԻրավունք» ՀԿ-ի նախագահ, Արթուր Գրիգորյանը  պետական համակարգում աշխատանքային փորձ չուներ, քանի որ զբաղված էր հասարակական կազմակերպություններում՝ մեզ համար անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող, պատվերների կատարմաբ: 
 
Առանց համապատասխան մասնագիտական կրթություն ունենալու անհիմն, անպատասխանատու հայտարարություններ էին տարածվում որի նպատակն էր մեր երկրի արտադրողներին և արդյունաբերողներին ամեն կերպ ներկայացնել որպես ազգի և մեր բնության թշնամի: 
 
Իր ելույթներում նա նշում էր, որ ավելի լավ է ժողովուրդը  սունկ կամ կանաչի աճեցնի՝ հավաքի չորացնի, քան հանքերը շահագործվեն: Եթե  փոքր ինչ մասնագետ լիներ կտիրապետեր, որ մասնավորապես մետաղական հանքավայրերը ծովի մակերևույթից գտնվում են մոտ 2000 մետր և ավել բարձրության վրա, և կհասկանար, որ  այդ բարձրության վրա գյուղատնտեսությամբ զբաղվել դժվար է, շատ դեպքերում անհնարին:  
 
Եվ չնայած բազմաթիվ տնտեսվարողների և բանիմաց ու մտահոգ հասարակության դիմում բողոքների՝ Արթուր Գրիգորյանը նշանակվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: 
 
Պաշտոնը ստանձնելուց հետո, Արթուր Գրիգորյանը ստուգումները սկսեց իրականացնել այն կազմակերպություններից, որոնց հետ վերջին ժամանակներում «ԷկոԻրավունք» ՀԿ-ով  դատական վեճեր ուներ: 
 
Դրանով հանդերձ, նա հնարավորություն ուներ, ստուգումների արդյունքների վերաբերյալ ի հայտ եկած տեղեկատվությունը իրեն անձին և հասարակական կազմակերպությունների շահերից բխող տարբերակով ներկայացնել ՀՀ վարչապետին, ինչն էլ իր հերթին՝ լիներ սխալ որոշումների արդյունք: 
 
Փաստորեն, նրան հնարավորություն էր ընձեռնվել ինֆորմացիաներ տրամադրել, իր նպատակների իրականացման համար: 
 
Մեզ հասած տեղեկություններով, արդեն տեսչական մարմնի ղեկավարը, «Լիդիան Արմենիա» ընկերությունում ստուգումների ժամանակ, երեկոյան, երբեմն նաև աշխատանքի ժամին ուսապարկը ձեռքին բարձրանում և միանում էր Ամուլսարի հանքավայրի ճանապարհ փակող խմբերին ու հավանաբար քննարկումներ իրականացնում, որն էլ այս դեպքում անհասկանալի է, թե՞ ինչի մասին պետք է պատկան մարմնի ղեկավարը խոսեր կամ քննարկեր այն մարդկանց հետ, որոնք ունեն հստակ կարծիք` տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: 
Չէ որ իրեն և իր կառուցին հանձնարարված էր անաչառ կերպով իրականացնել ստուգումներ, որն էլ իր հերթին հանդիսանար մտահոգ մեր հասարակության համար փաստացի իրավիճակ:
 
Ամուլսարի շուրջ ստեղծված աղմուկը, կարմիր գրքում եղած մեկ թիթեռնիկի և մեկ ծաղկի շուրջ բարձրացրած աժիոտաժը, որը հերքվեց Բնապահպանության նախարարի կողմից, ինչպես նաև «Լիդիան Արմենիայի» կողմից բազմաթիվ խախտումների մասին Արթուր Գրիգորյանի ամպագոռգոռ հայտարարությունները առ այսօր չեն ապացուցվել: Սակայն, արդյունքում ունենք 1400 ընտանիք՝ զրկված հանապազորյա հաց վաստակելուց: 
 
Իսկ եթե «Լիդան Արմենիան» դիմի դատարան և ֆինանսական փոխհատուցում պահանջի ՀՀ կառավարությունից, այդ դեպքում շատ կարևոր է, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու ֆինանսական ու բարոյական փոխհատուցման, ինչպես նաև Նոր Հայաստանին թիկունքից հարվածելու համար: 
 
Ամենակարևորը, Արթուր Գրիգորյանը հասավ նրան, որ ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում կրճատվեցին մի քանի հազար աշխատատեղեր, որը դեռ շարունակվում է: 
 
Նրա, ինչպես նաև հասարակական այն կազմակերպությունների, որոնց նպատակը ոչ թե երկրի բնապահպանությունն է, այլ հակառակ, երկրի տնտեսական գործունեության խաթարումը՝ հիմքում դնելով բնապահպանական ուղղվածությունը, խոչընդոտ են հանդիսանում և՛ ներդրողների, և՛ Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի հնարավորություն ընձեռվի նոր հանքավայրի ուսումնասիրության և հետախուզմանը: Ինչի արդյունքում, պետությունը չի կարող ունենալ տեղեկատվություն իր նոր պաշարների մասին:
 
Վերոգրյալի ապացույցն է այն, որ ՀՀ վարչապետը նրան ազատեց պաշտոնից, իսկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ այդ առիթով հայտարարեց «Մենք նպատակահարմար չենք համարել պարոն Գրիգորյանի պաշտոնավարումը, որովհետև չենք տեսել, որ իր պաշտոնավարումը համապատասխանում է այն պաշտոնին, որին ինքը նշանակված է: Վարչական պաշտոնում անկողմնակալություն ու անաչառություն է պահանջվում, որպեսզի հստակ այդ բալանսը կարողանանք գտնել և լիազորությունների շրջանակից երբևէ դուրս չգալ»: 
 
Այս ամենից եզրահանգում ենք նրան, որ վարչապետը հավանաբար այլ ավելի գրագետ և բանիմաց մասնագետներից ստանալով իրական տեղեկատվությունը և փաստացի վերլուծությունները սկսել է հասկանալ տեղի ունեցածը ու ազատվում է ոչ մասնագետից, և/կամ մասնագետներից:
 
Մեր հետևողական աշխատանքից ելնելով, հաջորթիվ կուսումնասիրենք այդ մարմնի գործողությունները, մասնավորապես հանքավայրերի, ինչպես նաև այլ տնտեսվարողների. որոնց գործունեյության ժամանակ ստեղծում են բնապահպանական խնդիրներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր