Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում․ «Հրապարակ»          Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»       Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»    

26 նոյ 2025 22:45

Հրդեհ է բռնկվել Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ կայանված «Nissan Teana»-ում

Հրդեհ է բռնկվել Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ կայանված «Nissan Teana»-ումԱյսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ փրկարարները մարել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Ռազմիկ Ա․-ի կողմից կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր