Ջրի բերածը ջուրն էլ տարավ.վիճակախաղով 13 մլն դոլար շահածն այսօր անտուն է,ապրուստը վաստակում է փայտ կոտրելով
![Ջրի բերածը ջուրն էլ տարավ.վիճակախաղով 13 մլն դոլար շահածն այսօր անտուն է,ապրուստը վաստակում է փայտ կոտրելով Ջրի բերածը ջուրն էլ տարավ.վիճակախաղով 13 մլն դոլար շահածն այսօր անտուն է,ապրուստը վաստակում է փայտ կոտրելով](https://hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1549964019_tm-comp-offplatform-skin-v2.jpg)
Ինչպես նշում է The Sun-ը, Մայքլը վիճակախաղով շահել էր 2002թ.-ին՝ 19 տարեկանում, սակայն համեմատաբար կարճ ժամանակում ամբողջ գումարը քամուն է տվել:
«Իմ 13 միլիոնն ընդամենը 10 տարում հօդս ցնդեց, այժմ ո՛չ տուն ունեմ, ո՛չ էլ մեքենա, սակայն դառնացած չեմ: Ինչպես ասում են՝ ջրի բերածը ջուրն էլ կտանի»,- ասել է տղամարդը:
Քերոլն աշխատում է օրական 12 ժամ և յուրաքանչյուր ժամվա դիմաց մոտ 13 դոլար է վճարվում, սակայն չի բողոքում ծանր ֆիզիկական աշխատանքից: Ավելին՝ տղամարդն այժմ ավելի լավ մարզավիճակում է և իրեն ավելի լավ է զգում, քան առաջ:
«Կյանքը միայն փողը չէ: Գիտեմ, որ ասածս խենթություն կթվա, բայց ինչ աշխատանքի եմ վերադարձել, շատ ավելի երջանիկ եմ ինձ զգում: Փողերս վատնելը, թերևս, ինձ հետ պատահած լավագույն բանն էր»,- խոստովանել է Դենիելը: