Ադրբեջանում առաջարկում են փակել facebook-ը. Հայաստանի՞ց է պաշտպանվում, թե իր երկրի քաղաքացիներից
![Ադրբեջանում առաջարկում են փակել facebook-ը. Հայաստանի՞ց է պաշտպանվում, թե իր երկրի քաղաքացիներից Ադրբեջանում առաջարկում են փակել facebook-ը. Հայաստանի՞ց է պաշտպանվում, թե իր երկրի քաղաքացիներից](https://hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1549966691_d2c800ee520913ee805f9510fca7622c.jpg)
Ընդդիմադիրների նկատմամբ հալածանքներն ուժեղացան հունվարին Բաքվում ընդդիմադիրների կողմից կազմակերպված բավականին մարդաշատ հանրահավաքից հետո... Պատգամավոր Գուլիևի առաջարկը պատահական չէ... Այն, ինչ չի կարող բարձրաձայնել Իլհամ բաբան, նրա փոխարեն անում են նրա մանկլավիկները, որոնցից է նաև վերը նշված պատգամավորը... Համաշխարհային սոցցանցերն Ադրբեջանում փակելու փոխարեն, որպես մեղմացուցիչ հանգամանք, Գուլիևն առաջարկում է լոկալ սոցիալական ցանցեր ձևավորել երկրում, որոնք ամբողջությամբ կվերահսկվեն իշխանությունների կողմից... Գուլիևը նաև հույս ունի, որ այդ դեպքում կբացահայտվեն Ադրբեջանին «ահաբեկության» ենթարկողները... Դե ինչ... Ապշերոնյան բռնապետությունը կամաց-կամաց վերածվում է աշխարհից կտրված Հյուսիսային Կորեայի, որի բնակչությանը տեղի իշխանությունները համոզել էին, որ իրենց երկրի ֆուտբոլի հավաքականն աշխարհի չեմպիոն է դարձել... Համաշխարհային սոցցանցերն Ադրբեջանում փակելով` Իլհամ բաբան կարող է հարազատ մկկացող հասարակությանը համոզել, որ Արցախը «ազատագրված է հայ օկուպանտներից» կամ էլ ինչու չէ՝ «Ադրբեջանն աշխարհի միակ գերտերությունն է...»: