Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

18 փետ 2019 11:43

«Ծեր» սերմնաբջիջներից սաղմնավորված երեխաներն ավելի ամուր առողջություն եւ երկար կյանք են ունենում

 «Ծեր» սերմնաբջիջներից սաղմնավորված երեխաներն ավելի ամուր առողջություն եւ երկար կյանք են ունենում «Ծեր» սերմնաբջիջներից սաղմնավորված երեխաներն ավելի ամուր առողջություն եւ երկար կյանք են ունենում։ Այս մասին տեղեկացնում են University of East Anglia иUppsala University-ի գիտնականները։
Սերմնաբջիջները տարբեր գենետիկ նյութեր են պարունակում, ինչն էլ ազդում է սերնդի առողջության եւ այլ առանձնահատկությունների վրա, հայտարարել են հետազոտողները Evolution Letters ամսագրի հրապարակման մեջ։
Հետազոտության շրջանակներում գիտնականները արտամարմնային բեղմնավորման շարք են կատարել՝ օգտագործելով դանիո-ռերիո ձկների արուների սեռական բջիջներն ու էգերի ձկնկիթը։ Արուների էյակուլյատը, որը նախատեսված էր բեղմնավորման համար, բաժանվել է երկու կարգի՝ «նոր» սերմնաբջիջներով, որոնք օգտագործվել են անմիջապես նյութի ընտրությունից հետո, եւ «ծեր» սերմնաբջիջներով։
Արտամարմնային բեղմնավորումից հետո ծնված սերնդի դիտարկումը ցույց է տվել, որ նրանք, որոնք սաղմնավորվել էին «ծեր» սերմնաբջջի օգտագործմամբ, եղել են ավելի առողջ եւ ունեցել երկարակյացների շարքերը համալրելու ավելի մեծ հնարավորություններ։
«Երկար ապրող  սերմնաբջիջների օգնությամբ ստացված սերունդը շատ ավելի գործունակ է, քան նրա եղբայրներն ու քույրերը, որոնք ծնվել են նույն արուի եւ էգի կարճ ապրող սերմնաբջիջներից, ավելի դանդաղ են ծերացել, իսկ կյանքի ընթացքում ավելի բազմաթիվ ու առողջ սերունդներ են տվել»,- հայտարարել է հետազոտության առաջատար մասնագետ Սիմոնա Իմլերը։
Այսպիսով, ընդգծում են գիտնականները, սերմնաբբջի տարիքը կարող է ազդել սերնդի հարմարվողականության եւ վերջնարդյունքում՝ նրա կյանքի տեւողության վրա։
Այս հայտնագործությունը մեծ նշանակություն ունի այն ոլորտների համար, որտեղ կիրառվում են բեղմնավորման օժանդակ տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ մարդկանց արտամարմնային բեղմնավորման ոլորտում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր