Տեսանյութ.Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կառավարական ամառանոցի մոտ են          Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել հարաբերությունները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ապա որոշումն իրենցն է       Ռուսաստանը խնդիր չունի՝ անհրաժեշտության դեպքում կարող է գնել թուրքական ԱԹՍ-ներ    

19 փետ 2019 12:30

Իլհամ Ալիեւի՝ հայերի նկատմամբ ատելությունը չափ ու սահման չունի.երբ դիմացինդ հայատյաց մարդասպան բանակցող է

Իլհամ Ալիեւի՝ հայերի նկատմամբ ատելությունը չափ ու սահման չունի.երբ դիմացինդ հայատյաց մարդասպան բանակցող էԻլհամ Ալիեւը հայերի նկատմամբ ատելությունը պետական քաղաքականության մաս է դարձրել:  Փետրվարի 19-ին ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: Հիշեցնենք, որ այսօր լրանում է Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված հայ սպա Գուրգեն Մարգարյանի  դաժան սպանության 15 տարին:
Գրիգորյանը դատավարությանը մասնակցել է որպես օմբուդսմենի ներկայացուցիչ, իսկ հետո որպես «Գոլոս Արմենիի» թղթակից:
 «Ալիեւը իշխանության էր եկել սպանությունից մի քանի ամիս առաջ եւ սա առաջին ուղերձն էր այն մասին, թե ինչպես  է նա պատրաստվում վարևել քաղաքականությունը: Սա խոսում էր հայերի նկատմամբ ատելությունը պետական քաղաքականության վերածելու մտադրության մասին: Ալիեւի հետագա բոլոր գործողութունները վկայում են այն մասին, որ  մտադրությունները կյանքի են կոչվում: Առաջին օրերին Սաֆարովի առաջին ցուցմունքներից հետո պարզ դարձավ, որ դա իշխանությունների պատվերն է: Սաֆարովը եւ Ադրբեջանից դասընթացների մեկ այլ մասնակից Անար Ալիեւը վկայել էին, որ սպանությունից հետո Սաֆարովն Ալիեւին ասել էր՝ կգնաս Բաքու եւ կասես, որ ես արել եմ այն, ինչ պետք է անեի, թող չանհանգստանան: Ավելի ուշ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել էր, որ Ռամիլ Սաֆարովը պետք է օրինակ ծառայի ադրբեջանական երիտասարդության համար՝ այսինքն սպանի հայերի:
Այնուհետ ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվոր Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի զինծառայող Էլնուր Ֆերզալիեւն անձամբ Իլհամ Ալիեւի ձեռքից պարգեւ ստացավ:
Այս ամենին նախորդել էին Սումգայիթում ջարդերը եւ կոտորածները, իսկ Մարաղա գյուղում կոտորածի գլխավոր դերակատար Շաին Տագիեւը դարձավ անկախ Ադրբեջանի ազգային հերոս: Այժմ Ադրբեւանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում Արցախում դատապարտված իրենց հանցագործների՝ Ասկերովի եւ Գուլիեւի  վերադարձի եւ հերոսացման համար, որոնց ձեքերը շաղախված են երկու քաղաքացիական անձանց, այդ թվում 17-ամյա դեռահասի արյամբ», - ասաց Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ մինչեւ Իլհամ Ալիեւի իշխանության գալը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքացիական հասարակության մակարդակով կային ինչ-որ շփումներ: Ալիեւ կրտսերի իշխանության գալուց հետո բոլոր շփումները դադարեցին, իսկ նրանց մասնակիցները համարյա հանցագործներ  հայտարարվեցին:
«Քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել եւ ափսոսանք չի հայտնել կատարված հանցագործությունների կապակցությամբ, հաշտության մասին խսելը քաղաքական ցինիզմի գագաթնակետ է», - ընդգծեց Մարինա Գրիգորյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր