Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

20 փետ 2019 18:00

Դատախազությունը բողոք կներկայացնի Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով դատավճռի դեմ

Դատախազությունը բողոք կներկայացնի Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով դատավճռի դեմՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոք ներկայացել քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի և Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Վերջինս նշեց՝ դատական ակտը ստացվել է, ուսումնասիրվել է, և դրա դեմ ներկայումս վերաքննիչ բողոք է պատրաստվում, որն ավարտական փուլում է:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում 2016-ի նոյեմբերին կրակոցներ էին հնչել, որի հետևանքով զոհեր և վիրավորներ էին եղել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով՝ գործով ամբաստանյալ Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի Ալիկ Բանդուրյանը, ով մեղադրվում էր միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու համար, արդարացվեց հայտարարվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը մեղավոր ճանաչվեց խմբի կազմում միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ ազատ արձակվեց պատժի կրումից։
Ալիկ Բանդուրյանի թիկնապահ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը, ով մեղադրվում էր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու համար արդարացվեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր