Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

23 փետ 2019 11:44

Սեքսուալ հեղափոխության նոր ալիք. «դիգիսեքսուալների» դարաշրջան է սպասվում

Սեքսուալ հեղափոխության  նոր ալիք. «դիգիսեքսուալների» դարաշրջան  է սպասվումՄանիտոբայի համալսարանի(Կանադա) եւ Wisconsin-Extension համալսարանի (ԱՄՆ) գիտնականները սեքսի փոխակերպում են կանխատեսում:
«Ինտիմ հարաբերությունների մասին մեր պատկերացումը փոխած տեխնոլոգիաների շնորհիվ, մենք արդեն հիմա սեքսուալ հեղափոխության ալիք ենք վերապրում: Սակայն մենք կարծում ենք, որ սեքս ինդուստրիայում տեխնոլոգիաների զարգացման նոր փուլ կսկսվի, որը կփոխի սեքսուալ նույնականության ընկալումը», -նշվում է Independent-ում հրապարակված հոդվածում:
Ըստ գիտնականների՝ «դիգիսեքսուալների» դարաշրջան  է սպասվում: «Digisexual» նշանակում է մարդ, որը սեքսուալ շփման տեխնոլոգիական ձեւեր է նախընտրում: Դա նշանակում է, որ «դիգիսեքսուալները»  նախընտրում են ոչ թե մարդուն, այլ սեքս-ռոբոտին, վիրտուալ իրականությունը (VR) եւ այլն:
Մասնագետները նշում են, որ նոր տեխնոլոգիաները սկսում են զգալի ազգեցություն ունենալ ինտիմ կյանքի վրա, քանի որ կարող են ուժեղ սեքսուալ զգացողություններ առաջարկել, որոնք կախված չեն զուգընկերոջ գործողություններից: Հաջողված գովազդի օրինակ կարող են լինել սեքս-ռոբոտները. դրանք դեռ գոյություն չունեն, սակայն լայնորեն քննարկվում են լրատվամիջոցներում:
Այսօր մի շարք ընկերություններ աշխատում են իրական սեքսբոտերի (sexbots) ստեղծման ուղղությամբ: Սակայն կա մեկ էական բացասական կողմ՝ արհեստական ինտելեկտը դանդաղ է աշխատում:
 Այս ֆոնին վիրտուալ իրականության ոլորտում զարգացման առաջընթաց է նկատվում. VR-ն հնարավորություն է տալիս դուրս գալ պոռնոգրաֆիայի պասիվ դիտման սահմաններից:  Դրան հավելելնք վիրտուալ աշխարհների գրավիչ միջավայրը եւ ուղեղի վրա նման տեխնոլոգիաների ազդեցությունն ավելի քան ակնհայտ կդառնա:
Ընդ որում գիտնականներն ուշադրություն են դարձնում նրան, որ ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարը վաղ թե ուշ սկսում է հավատալ իր եւ մարդակերպ տիկնիկի միջեւ հարաբերություններին: Նույնն էլ վիրտուալ իրականության դեպքում է. ճշմարտանմանության պատրանքը, եռաչափ պատկերը, հուժկու ձայնը ստիպում են ուղեղին հավատալ, որ վիրտուալ օբյեկտը գոյություն ունի: Նշանակում է, մարդը վիրտուալ իրադարձություններին սկսում է այնպես արձագանքել, ինչպես, եթե դրանք իրականում կատարվեին:
Նորագույն տեխնոլոգաիների զարգացումը կհանգեցնի նրան, որ մարդիկ վիրտուալ սեքսուալ փորձը լիովին իրական կհամարեն:
«Առաջիկա տասնամյակներին, երբ այդ տեխնոլոգիաներն ավելի առաջադեմ դառնան, կմեծանա այն մարդկանց թիվը, որոնք բացառապես կնախընտրեն վիրտուալ իրականությունում կամ այլ հայտնագործությունների միջոցով սեքսը: Դա նոր սեքսուալ նույնականության տարածմանը կհանգեցնի՝ դիգիսեքսուալությանը», - նշում են փորձագետները՝ մտահոգություն հայտնելով, որ դիգիսեքսուալները, ամենայն հավանականությամբ, չեն ընդունվի եւ կքննադատվեն հասարակության կողմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր