Խանջյան փողոցում 4 մեքենա է բախվել, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել          Տեսանյութ.Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը       Փետրվարի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 փետ 2019 11:58

Միայնակ տղամարդիկ քրտինքի հոտով գրավում են կանանց. տհաճ հոտի պատճառը բոլորովին էլ վատ հիգիենան չէ

Միայնակ տղամարդիկ քրտինքի հոտով գրավում են կանանց. տհաճ հոտի պատճառը բոլորովին էլ վատ հիգիենան չէՈւժեղ սեռի միայնակ ներկայացուցիչներն ի տարբերություն ամուսնացած տղամարդկանց քրտինքով են բուրում: Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ վկայակոչելով  Frontiers in Psychology ամսագրում հրապարակված հետազոտությանը:
Ավստրալիայի Մաքուորի համալսարանի գիտնականները փորձին ներգրավել են 82 հետերոսեքսուալ կանանց, որոնք պետք է հոտ քաշեին միայնակ եւ ամուսնացած տղամարդկանց թեւատակերից: Ըստ կանանց, ամենագարշահոտը 18-35 տարեկան տղամարդկանց մարմիններն էին:
Մինչդեռ տհաճ հոտի պատճառը բոլորովին էլ վատ հիգիենան չէ: Պարզվել է, որ միայնակ տղամարդկանց օրգանիզմը ավելի շատ տեստոստերոն հորմոն է արտադրում, որն էլ պատասխանատու  է մարմնի յուհատաուկ հոտի համար:
Հետաքրքիր է, որ փորձին մասնակցող կանայք, չնայած քրտինքի սուր հոտին, միայնակ տղամարդկանց ամուսնացածներից ավելի գրավիչ են համարել: Դա նշանակում է, որ տեստոստերոնի մեծ քանակությունն իսկապես գրավում է թույլ սեռին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր