Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

26 փետ 2019 14:35

Կինն ամեն օր ուտում է 5 բզեզ՝ հավաստիացնելով, որ ամրապնդում է առողջությունը եւ օգնում կանխել քաղցկեղը

Կինն ամեն օր ուտում է 5 բզեզ՝ հավաստիացնելով, որ ամրապնդում է առողջությունը եւ օգնում կանխել քաղցկեղըԿալիֆոռնիացի Մարսելա Իգլեսիասը երկարաքիթ բզեզներ է ուտում՝ հավաստիացնելով, որ դա ոչ միայն դանդաղեցնում է ծերանալը, այլեւ ամրապնդում է առողջությունը եւ օգնում կանխել քաղցկեղը։
Երեք երեխաների մայր Մարսելան երկարաքթիկներին բազմացնում է իր տանը, տարաների մեջ եւ ամեն օր ուտում 5 բզեզ։ Բզեզներին նա կերակրում է հացով, ցորենով եւ հազարով։
Նա վստահ է, որ բզեզներում պարունակվող նյութերը պաշտպանում են արթրիտից, քրոնիկական ցավից, մարսողության խնդիրներից։ Միեւնույն ժամանակ, ինչը սկզբունքորեն կարեւոր է, բզեզներին պետք է ողջ-ողջ կուլ տալ, այդկերպ բզեզներից կարելի է ստանալ կոլեոտոքսին նյութը, որը, 2011 թվականի հետազոտության համաձայն, իջեցնում է ուռուցքային բջիջների աճը ավելի քան 70 տոկոսով։
Շատ գիտնականներ վիճարկում են բզեզների արտազատած տոքսինի գործունակությունը քաղցկեղի բջիջների վրա, բայց Մարսելայի համար միեւնույն է։ Նրա խոսքով՝ անգամ եթե բզեզները չօգնեն էլ պաշտպանվել քաղցկեղից, դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր են։ Ինչ-որ իմաստով նա իրավացի է. գիտությունը հաստատում է միջատների սպիտակուցային պոտենցիալը, ավելին՝ կարծիք կա, թե ոչ հեռավոր ապագայում հենց նրանք կկազմեն մարդկանց կերակրացանկի մեծ մասը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր