Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

28 փետ 2019 10:53

Փաշինյանը կրկնեց Սարգսյանի խոսքերը. «Ժողովուրդ»

Փաշինյանը կրկնեց Սարգսյանի խոսքերը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր:
«Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարեւոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,- ասել է Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո:

Հետաքրքիրն այն է, որ նույն այդ ծրագրի մասին ժամանակին խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանը՝ 2017թ. օգոստոսին` Իրան աշխատանքային այցի ժամանակ:
«Մենք պատրաստ ենք մասնակցել դեպի Եվրոպա Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագրին: Եթե համապատասխան քննարկումների արդյունքում դա շահավետ լինի շահագրգիռ բոլոր կողմերին, ապա այդ ծրագիրը կարելի է իրականացնել»,- ասել էր նա:
Բայց Սերժ Սարգսյանի ազդարարած մյուս ծրագրերի նման Հայաստանն իրանական գազի համար տարանցիկ երկիր դարձնելու գաղափարը եւս մնաց օդից կախված: Մինչ այդ մեկ կարեւոր փաստ էլ. Փաշինյանի այցի ժամանակ խոսք է գնացել Հայաստանին մատակարարվող իրանական գազի ծավալների ավելացման մասին:
«Իրանի նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները:

Այստեղ, իհարկե, կարեւոր է, որ հետագա քննարկումների եւ բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը: Իսկ Իրանի նախագահը նշել է.
«Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղղությամբ: Պատրաստ ենք նաեւ եռակողմ համագործակցություն ծավալել` գազը արտահանելու դեպի Վրաստան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր