Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

28 փետ 2019 11:20

Ռիժկովը վիրավորվել է Արարատ Միրզոյանից. ԱԺ նախագահի այցը Մոսկվա հարթ չի ընթացել. «168 ժամ»

Ռիժկովը վիրավորվել է Արարատ Միրզոյանից. ԱԺ նախագահի այցը Մոսկվա հարթ չի ընթացել. «168 ժամ»«168 ժամ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա հարթ չի ընթացել:

Ինչպես հայտնի է, նոր՝ 7-րդ գումարման խորհրդարանը սկսել է կազմավորել իր միջազգային պատվիրակությունների, այդ թվում՝ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության կազմը: ՀՀ նոր իշխանությունները փորձում են որպես հայաստանյան կողմի համանախագահ` նշանակել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին:
Դիվանագիտական տեսանկյունից երկու կողմերի պատվիրակությունների ղեկավարների պաշտոնները պետք է համադրելի լինեն. եթե Հայաստանը փոխխոսնակի է նշանակում՝ որպես համանախագահ, ապա նույնն ակնկալվում է նաեւ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այդ մասին Արարատ Միրզոյանը բաց տեքստով խոսեց Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ:
Սակայն, ըստ մեր աղբյուրների, ռուսական կողմը մտադիր չէ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության համանախագահի պաշտոնում նշանակել համարժեք պաշտոնյայի։ Ավելին, ռուսական կողմը, ըստ նույն աղբյուրների, իր տարակուսանքն է հայտնել Արարատ Միրզոյանի կողմից այդ հարցի քննարկման կապակցությամբ։ Բանն այն է, որ ռուսական կողմից համանախագահի պաշտոնը մինչև հիմա զբաղեցնում է Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:
Այսինքն` Արարատ Միրզոյանի խոսքը ընդունվել է որպես ուղիղ Ռիժկովի դեմ հնչած խոսք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր