Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

28 փետ 2019 17:58

Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանի ընտանիքին վտարել են բնակարանից

Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանի ընտանիքին վտարել են բնակարանիցԵկատերինբուրգի իշխանությունները բնակարանից վտարել են Գևորգ Ավետիսյանին, ով հունվարին այրվող տնից 3 երեխայի էր դուրս բերել, հաղորդում է «РИА Новости»-ն:
Գևորգ Ավետիսյանին, նրա կնոջն ու 5 երեխաներին բնակարանից վտարումը բացատրել են նրանով, որ նրանք այնտեղ բնակվելու իրավունք չունեն:
Փայտե միհարկանի տնակը, որտեղ բնակվում էին Ավետիսյանները, պատկանել է «Սվերդլեսմաշ» ձեռնարկությանը, որտեղ աշխատել է Գևորգի կնոջ՝ Տատյանայի պապը, ապա բնակարանը դարձել է քաղաքապետարանի սեփականությունը: 2018-ի ամռանը Եկատերինբուրգի վարչակազմն ընտանիքին վտարելու հայցով դիմել է դատարան, հայցը բավարարվել է:
«Հայտարարեցին, որ ընտանիքն իրավունք չունի ապրել այդ բնակարանում, որ այն պետական է: Մենք խնդրեցինք որպես անապահով ընտանիք, սակայն մերժեցին: Մեզ ասում են, որ պաշտոնապես հողակտոր կհատկացնեն, սակայն 6 տարի է՝ հերթի մեջ ենք, ու դեռ ոչինչ չեն տվել»,- նշել է Գևորգը:
«Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Վիսոկինսկին խոստացել է օգնել ընտանիքին: «Իրավիճակը կլուծենք: Հասկանալի է, որ կօգնենք: Այն, ինչ օրենքի սահմաններում է, անկասկած, կանենք»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր