Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

01 մար 2019 11:24

«Տակից» գործողը. որևէ մեկը հայրենիքը կամ որևէ հող որևէ մեկին զիջելու հայտարարությամբ հանդես չի եկել. «Ժողովուրդ»

«Տակից» գործողը. որևէ մեկը  հայրենիքը կամ որևէ հող որևէ մեկին զիջելու հայտարարությամբ հանդես չի եկել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատահական չէ, որ օրերս Ազատության հրապարակում «Հայրենիք չունենք զիջելու» կարգախոսով բողոքի ակցիային մասնակցում էին ՀՀԿ ու ՀՅԴ առանցքային դեմքեր: Թե ով էր պատրաստվում հայրենիքը կամ որևէ հող որևէ մեկին զիջել, այդպես էլ պարզ չդարձավ. որևէ մեկը ՀՀ-ում որևէ նման հայտարարությամբ հանդես չի եկել:
Փոխարենը թերթը պարզեց, որ այս ակցիայի կազմակերպման գաղափարի հեղինակը ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է. հենց նա է հրահրել «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանին նման միջոցառում անցկացնել` հավաստիացնելով, որ ինքը դիվանագիտական աղբյուրներից տեղեկացել է, թե հողերը հանձնելու մասով օրակարգային հարց կա, ու հանրահավաք անցկացնելը օրվա հրամայականն է:
Թերթը իր տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Վիգեն Սարգսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ նա հերքեց այդ լուրերը՝ նշելով նաև. «Կուսակցության հետ կապված բոլոր հարցերով զանգե՛ք կուսակցության գրասենյակ»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր