Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ          Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին       Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ    

02 մար 2019 14:58

Տեսանյութ. Փաշինյանից պահանջում եմ ասել, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները, որոնք ՀՀ-ում զբաղված են պետականաքանդ գործունեությամբ

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյան պետք է անուններ տա, թե ովքեր են օտարերկրյա գործակալները:  
«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, որն այլևս ոչ թե ընդդիմադիր պատգամավոր է, այլ  փաստացի պետության ղեկավարը, որին ենթարկվում են ուժային կառույցները՝ ոստիկանություն, ԱԱԾ, Իրանում արեց կարևոր հայտարարություն, նա նշեց, որ պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ»,-ասաց նա: 

Շարմազանովը նշեց, որ այս հայտարարությունից հետո անցել է երկու օր, և Փաշինյանն ու նրա շրջապատը որևէ քաղաքական գործչի անուն չի տվել, թե ովքեր են օտարկերյա գործակալները: 

«Ես՝ որպես 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների ԱԺ նախագահի տեղակալ և ՀՀ արժանապատիվ քաղաքացի, պահանջում եմ վարչապետ Փաշինյանից՝ ովքե՞ր են այդ օտարերկրյա գործկալները, որոնք ՀՀ-ում զբաղված են պետականաքանդ գործունեությամբ: Փաշինյանն այլևս ընդդիմադիր Նիկոլը չէ, որ Ազգային ժողովի ամբիոնից օդում կախված լուրերի մասին հաղորդում տա: Իրանում Փաշինյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր»,-ասաց նա: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր