Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

02 մար 2019 17:39

Բողոքի ցույց Իրանում. «Արցախը Հայաստան է և վերջ» պաստառը Փաշինյանի՝ Իրան այցի ժամանակ ադրբեջանցիների զայրույթն է առաջացրել

Բողոքի ցույց Իրանում. «Արցախը Հայաստան է և վերջ»  պաստառը  Փաշինյանի՝ Իրան այցի ժամանակ ադրբեջանցիների զայրույթն է առաջացրելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը և ջերմ ընդունելությունը Իրանում առաջացրել  է տեղաբնակ ադրբեջանցիների զայրույթը: Մասնավորապես, ադրբեջանցիներին զայրացրել է«Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառը «Արարատ» հայկական ակումբում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր եկել Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Դա առիթ է դարձել Իրանում բնակվող ադրբեջանցիների համար, որպեսզի նրանք, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, իրենց զայրույթն արտահայտեն պաշտոնական Թեհրանին, որը հրավիրել էր Նիկոլ Փաշինյանին Իրան:
Նրանք նաև մեղադրել են Իրանի իշխանություններին՝ Արցախի իշխանություններին աջակցելու մեջ:
Բացի այդ, հաջորդ օրը «Արարատ» հայկական ակումբի պատին հայտնվել է «Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է» գրությունը:
Իսկ Թավրիզում 50 հազար ադրբեջանցի երկրպագուներ, որոնք եկել էին իրենց սիրելի ֆուտբոլային թիմին աջակցելու, ողջ խաղի ընթացքում գոռում էին, իբր Ղարաբաղն իրենցն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր