21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

05 մար 2019 18:24

Վազգեն Սարգսյանը կանգնեց սեփական գերեզմանին և ասաց. ահավոր բան է կատարվել, մի թողեք...

Վազգեն Սարգսյանը կանգնեց սեփական գերեզմանին և ասաց. ահավոր բան է կատարվել, մի թողեք...Узелок завяжется Халикян появится
Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է և կարոտով եմ հիշում այն օրերը, երբ մեծ Հայը թենիսի կորտերում երգով էր պատասխանում իմ բարևին: Արտաքին թշնամուն ահ ու սարսափի մեջ պահող առաջնորդը ցավոք ընկավ ներքին թշնամու գնդակից:
 
Մի օր գիշերը ընկերոջս հետ այցելեցինք սպարապետի գերեզմանին: Վազգեն Սարգսյանը կանգնեց սեփական գերեզմանին և ասաց. «Խալիկյան, ահավոր բան է կատարվել, մի թողեք...»
 
1999 թվականի հոկտեմբերի կեսերն էր, Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում հանդիպեցի Յուրի Բախշյանին, Գերմանիա էր գնում: Չորս օր հետո դարձյալ հանդիպեցինք Շերեմետևոյում, վերադարձել էր այլայլված: Ասաց «Հով, հարցեր չտաս, ահավոր բան են ասել Գերմանիայում, նույնը ասել են Միրոյանին` Անգլիայում, գնալու ենք Դեմիրճյանի հետ քննարկենք»:
 
Փաստորեն կարելի է ենթադրել, որ Գերմանական և Անգլիական հատուկ ծառայությունները տեղյակ են եղել Հայաստանում սպասվող ոճրագործությունից և չգիտես ինչու Հայաստանում այն լուրջ չեն ընդունել:
Հովիկ Խալիկյան
Hayacq.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր