Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

06 մար 2019 15:28

Բիլյան Արմենը փորձել է կրակել ինձ վրա, Պավել Մանուկյանը թույլ չի տվել. տուժող ոստիկանը առարկեց, որ «Սասնա Ծռերին» համաներում շնորհվի

Բիլյան Արմենը փորձել է կրակել ինձ վրա, Պավել Մանուկյանը թույլ չի տվել. տուժող ոստիկանը առարկեց, որ «Սասնա Ծռերին» համաներում շնորհվիՊՊԾ գնդի գրավման գործով այսօր ցուցմունք տվեց գնդի տարածքում 7 օր պատանդ մնացած ոստիկան Գարիկ Մաթևոսյանը:
Նա նշեց, որ իրեն չեն ծեծել, չեն խփել: «Բայց եղել է դեպք, որ Բիլյան Արմենը փորձել է կրակել վրաս, Պավել Մանուկյանը թույլ չի տվել»,- ասաց նա:
Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը նրանից հետաքրքրվեց, թե ինչու նախաքննության փուլում այս մասին չի ասել: Ի պատասխան՝ Մաթևոսյանը նշեց, որ այն հոգեվիճակի մեջ չի գտնվել, չի հիշել, չի նշել:
Նա նշեց, որ իր հոգեվիճակը պայմանավորված էր պատանդ մնալով, իր ազատությունը սահմանափակելով:
Ամբաստանյալ Բիլյանն էլ հետաքրքրվեց Մաթևոսյանից, թե վերջինս ինչ է արել, որ ինքն ուզեցել է կրակել նրա վրա, իսկ Մանուկյանը թույլ չի տվել:
«Զինված խմբի անդամները ցանկանում էին մեր մեքենաներն այրել: Ես էլ Պավել Մանուկյանին ասացի` մի վնասեք մեր մեքենաները, թողեք դրանք տանենք ավտոպարկ: Մենք ի՞նչ մեղք ունենք, որ ձեր գործողությունների պատճառով պետք է վնաս կրենք: Ես կոտրել եմ Դավիթի մեքենայի ապակին, որ իր մեքենան էլ տեղաշարժեի, Դուք էլ բարկացաք, զենքը պահեցիք վրաս, ուզում էիք կրակել` Պավել Մանուկյանը թույլ չտվեց»,- պատմեց Մաթևոսյանը:
Հարցին էլ՝ ի վերջո մեքենաները դուրս հանե՞լ են գնդից, Մաթևոսյանը պատասխանեց` այո:
Նա նաև առարկեց, որ այս գործով ամբաստանյալներին համաներում շնորհվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր