Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

06 մար 2019 16:10

Սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազիՀանրապետության տարածքում`
Մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի ցերեկը, մարտի 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 6-7 աստիճանով, 9-11-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝
Մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

Երևան քաղաքի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.20C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -20.70C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.90C

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր