Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

07 մար 2019 12:11

Տեսանյութ. Նախարարությունները կմիաձուլվեն.այսուհետ կլինի 2 փոխվարչապետ, 12 նախարարություն

Կառավարությունը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախագծով առաջարկվում է կրճատել փոխվարչապետերի թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը՝ այն հասցնելով 12-ի:

Առաջարկվում է միաձուլել Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի, ԿԳ նախարարությունները՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Առաջարկվում է Գյուղնախարարությունը միաձուլել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ՝ ստեղծելով էկոնոմիկայի նախարարություն:
Առաջարկվում է միաձուլել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին կփոխանցվեն Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտին վերաբերող լիազորություններն ու գործառույթները: Այս նախարարությանն է հանձնվելու նաև Ջրային, Քաղաքացիական ավիացիայի, Պետգույքի կոմիտեները:
Առաջարկվում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն՝ կրճատելով նախարարության տրանսպորտի ոլորտի բոլոր լիազորություններն ու գործառույթները: Լիազորությունների մեջ ավելացվելու են թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, ինչպես նաև հետագայում նախարարությանը հանձնել ռազմարդյունաբերության կոմիտեին:
Առաջարկվում է Սփյուռքի նախարարությունը միավորել վարչապետի աշխատակազմի հետ՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտ:
Արդյունքում լինելու են հետևյալ նախարարությունները.
1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը
2) Առողջապահության նախարարությունը
3) Արդարադատության նախարարությունը
4) Արտակարգ իրավիճակների նախարարությունը
5) Արտաքին գործերի նախարարությունը
6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
7) Շրջակա միջավայրի նախարարությունը
8) Պաշտպանության նախարարությունը
9)Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը
10) Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը
11) Էկոնոմիկայի նախարարությունը
12) Ֆինանսների նախարարությունը
Նախագիծն ընդունվեց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր