Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու դեպքում Վրաստանին սպառնում է պատժամիջոցներ          Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել       Տեսանյութ.Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում՝ 15 կանանց մասնակցությամբ    

04 նոյ 2022 13:38

Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետնախարար

Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:


Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:


Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝


1) առողջապահության նախարար.


2) արդարադատության նախարար.


3) արտաքին գործերի նախարար.


4) գյուղատնտեսության նախարար.


5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.


6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.


7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.


8) քաղաքաշինության նախարար.


9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:


Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝


· պետական վերահսկողական ծառայության պետի,


· կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,


· նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,


· պետական եկամուտների կոմիտեի նախագահի,


· պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,


· ջրային կոմիտեի նախագահի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր