17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

09 մար 2019 11:50

Գողերի ինստիտուտը հասարակական ինստիտուտ է,վերահսկում ա փողոցը, գաղութը,Նեղացնել գողականին պետք չի

Գողերի ինստիտուտը հասարակական ինստիտուտ է,վերահսկում ա փողոցը, գաղութը,Նեղացնել գողականին պետք չի«Հրապարակը» գրում է․ «Ի՞նչ դեր են կատարում օրենքով գողերը այսօր Հայաստանում, ի՞նչ կլինի, եթե պետությունը փոխի իր մոտեցումը նրանց նկատմամբ, եթե թագադրվածներին քրեական հետապնդման ենթարկեն միայն այն բանի համար, որ նրանք հանցաշխարհի հերարխիայում բարձրագույն  աստիճանի վրա են կանգնած:
«Հրապարակը» զրուցեց քրեական աշխարհի հեղինակություն Ա-ի հետ: Նրա անունը չենք ցանկանում հրապարակել չվնասելու համար, քանի որ նա չի թաքցնում, թե որ աշխարհի ներկայացուցիչ է, ինչը նոր օրինագծով հավասարազոր է լինելու ինքնախոստովանական ցուցմունքի:

- Փետրվարին ՌԴ նախագահը պետդումային ընդունել տվեց օրենքով գողերին քրեական պատասխանատվության ենթարրկելու վերաբերյալ օրենքը: Մերոնք անմիջապես հետևեցին Ռուսաստանին: Ռուսաստանի պարտադրանքո՞վ եղավ: 

- Ռուստաստանին դուր գալու համար: Պուտինն ընդունեց, իրանք էլ ավտոմատ ընդունում են: Բայց Պուտինի մոտի  գողականները տարեկան 2,5-ից 4 մլրդ դոլար «աբշչակի» փող ունեն: Հայաստանի բյուջեն էդքան չի: Միշտ տալիս էին պետութանը մեկ ու կես մլրդ, հիմա կտան երկու մլրդ, կես միլիարդն էլ կմնա գողականին: Թող Նիկոլը Վանեցյանին կանչի իրա մոտ ու հարցնի, թե քո տեղեկություններով Հայաստանում գողականի «օբշակը» ինչքան ա: Կասի՝ մի միլիոնի չի հասոնւմ: Իսկ ինչքա՞ն են նվեր տալիս: 800 հազար: Թող մի հատ էդ թվերը նայի, նոր օրենքը փոխի: Չի կարա հավը ղազի պես մեծ ձու ածի:
- Պետությունը ուզում է վերահսկի գողականին:   
- Օրենքով գողերի  իսնտիտուտը դա հասարակական ինստիտուտ է, ձևավորված ու կայացած, այն հավասարակշռության մեջ է պահում հանցաշխարհը: Այո, կարելի է վերահսկելի դարձնել պետության կողմից, ավելի խստացնել վերահսկողությունը, բայց նեղացնել գողականին պետք չի: էդ ինստիտուտը վերահսկում ա փողոցը, գաղութը: Գողականով չեն կարա հիսուն հոգով մեկին ծեծեն, չեն կարա 60 հոգով մեկի վրա կրակեն: Գողականը նրա համար ա, որ խուլիգանություն չլինի, որ ոչ ոք չմտածի, որ տուն մտնելուց ու գողություն անելուց, կարա մի հատ էլ բռնբաբարի, նոր դուրս գա, որովհետև ընկավ բերդ, դառնալու ա գողականի կնիկը: Գողականը ինչ ա, ոնց ա՝ բայց մարդկայինը բերդում պահում ա: Մարդը, հանցագործություն  կատարելուց մտածում ա՝ որ մտնեմ բերդ, ի՞նչ պատասխան եմ տալու զոն նայողին ու գողերին»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր