Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

12 մար 2019 13:22

Ադրբեջանի Պն-ն տեսանյութ է տարածել՝«Պոլոնեզ» է օգտագործել զորավարժության ժամանակ

Ադրբեջանի Պն-ն տեսանյութ է տարածել՝«Պոլոնեզ» է օգտագործել զորավարժության ժամանակ
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ին մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում  գործարկել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Ինչպես հայտնում է minval.az-ը, երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հրապարակած կադրերում հստակ երևում է «Պոլոնեզ»-ի 6 հաշվարկ:

«Ըստ վարժանքների՝ հրթիռային ստորաբաժանումները տագնապի ազդանշանով բարձրացվել են ու լքել մշտական տեղակայման վայրը: Մեկնարկային դիրքեր զբաղեցրած ստորաբաժանումներն առավելագույնը ռազմականին մոտեցված պայմաններում իրականացրել են պայմանական թշնամու թիրախներին հրթիռներով հարվածելու առաջադրանքներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 5000 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 20 միավոր բանակային և մարտական ավիացիա:

Վարժանքների շրջանակում զորքերը կիրականացնեն հարձակողական գործողության նախապատրաստում, մի քանի ուղղությամբ պայմանական թշնամուն հարվածներ հասցնելու, պաշտպանությունը ճեղքելու և ռազմական խմբավորումները ջախջախելու առաջադրանքներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր