«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

15 մար 2019 18:21

ՌԴ-ն կհարգի Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու կողմերի որոշումը. Մարիա Զախարովա

ՌԴ-ն կհարգի Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու կողմերի որոշումը. Մարիա ԶախարովաԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեկ անգամ չէ, որ խոսել է բանակցային ձևաչափի մասին, որի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության դեպքում: Եթե նրանք որևէ փուլում համաձայնեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված լինի բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք կհարգենք այն: Դա ոչ միայն մեր, այլև եռյակի մյուս անդամների դիրքորոշումն է: Ես նաև խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել մարտի 9-ին արված համանախագահների հայտարարության վրա, որտեղ բավական հստակ ներկայացված են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի մոտեցումներն այդ հարցի հետ կապված»,-ասաց Զախարովան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր