Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

16 մար 2019 14:15

Ավազակային հարձակում . դանակահարել են 62-ամյա տանտիրոջը, բռնություն կիրառել 59-ամյա կնոջ նկատմամբ

Ավազակային հարձակում . դանակահարել են 62-ամյա տանտիրոջը, բռնություն կիրառել 59-ամյա կնոջ նկատմամբՈստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, մարտի 15-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամերի ընթացքում հայտնաբերել են Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողներին:
Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղում 2 հոգի ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են տներից մեկը, դանակահարել են մի հոգու եւ Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
 
Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 2 հոգի նշված հանցագործությունը կատարելու նպատակով մտել են նույն գյուղի Մ. Մաշտոց փողոցի բնակիչ՝ 62-ամյա Գասպար Ա.-ի տուն եւ դարանակալել են ավտոտնակում եւ երբ ուզեցել են արդեն իրենց սեւ գործն անեն, նկատել են Գասպար Ա.-ի կնոջը՝ 59-ամյա Արուսյակ Ն.-ին։
Նրանք հարձակվել են կնոջ վրա, փակել բերանը, իսկ նրանցի մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գասպար Ա.-ի մարմնի տարբեր մասերին, այնուհետեւ տեսնելով, որ ամուսինները դիմադրում են, դիմել են փախուստի։
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են 34-ամյա Էդգար Ե.-ն, 35-ամյա Արմեն Ա.-ն: Տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ՝ Էդգար Ե.-ին ոստիկանները հայտնաբերել են Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին, իսկ Արմեն Ա.-ին՝ Կոտայքի մարզի «Շանգրի Լա» խաղատան մոտ, ով եղել է Mercedes C 180 մակնիշի 35 NX 892 համարանիշի ավտոմեքենայով։
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին եւ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վիրավոր Գասպար Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջինս անհատ ձեռներեց է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր