Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

16 մար 2019 16:25

Բաքուն խոստվանել է, որ սահմանի խախտում է տեղի ունեցել իրենց կողմից,սակայն վնասազերծված քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի

Բաքուն խոստվանել է, որ սահմանի խախտում է տեղի ունեցել իրենց կողմից,սակայն վնասազերծված քաղաքացին հոգեկան խնդիրներ ունիԱդրբեջանական իշխանությունները պնդում են, որ Հայաստանի սահմանը հատած և հայկական կողմում վնասազերծված Ադրբեջանի քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի: Բաքուն նաև խոստվանել է, որ սահմանի խախտում է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր.

Մարտի 16-ին, ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։

Սահմանախախտը ստացել է ստորին վերջույթի հրազենային վիրավորում: Տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, ինչից հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Սահմանախախտի մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ նա հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։
Tert.am-ի հարցին, թե արդյոք հայտնաբերված անձը դիվերսանտ է, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է.«Ոչինչ չեմ կարող բացառել, ցույց կտա քննությունը, գիտենք, որ քննությամբ էլ զբաղվում է ԱԱԾ-ն»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն Ադրբեջանում առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր