Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում, դպրոցում երեք միջադեպերը հետաքննվում է որպես ատելության հանցագործություններ          Եվրոպային նախազգուշացրել են պոտենցիալ մահացու «COVID-19-ի եւ գրիպի կրկնակի համավարակի» ռիսկի մասին       Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է    

18 մար 2019 11:01

Շղթայական խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել է 9 ավտոմեքենա. կան վիրավորներ

 
Շղթայական խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում.  բախվել է 9 ավտոմեքենա. կան վիրավորներԱյսօր՝ մարտի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Գայի պողոտա-Մյասնիկյան պողոտաների սկզբնամասում՝ բուսաբանական այգու հարևանությամբ գտնվող, ժողովրդին հայտնի Ավանի կամրջի վրա բախվել են Hyundai մակնիշի 35 TV 434 համարանիշի, Nissan Teana մակնիշի 35 PD 515 համարանիշի, Lexus GX 470 մակնիշի 35 GR 161 համարանիշի, BMW մակնիշի 88 TՖ 887 համարանիշի, 4555 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը, Kia Sorento մակնիշի 77 AV 757 համարանիշի, մարդատար Hyiundai մակնիշի 1237 Տ համարանիշի, Alteza մակնիշի 35 RD 503 համարանիշի, Opel մակնիշի 36 MV 001 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սահյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նույն դասակի ավագ տեսուչ Արշակ Առաքելյանը և տեսուչ Արտակ Սմբատյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատսխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի և հետաքննիչ Վարդան Բադալյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է կամրջի վրայի մերկասառույցը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր