Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

22 մար 2019 12:56

ԱԱԾ տնօրենը՝ Վահան Շիրխանյանի սենսացիոն նամակի մասին.էն մարդիկ, ովքեր լուրջ տեղեկատվության կրող են, պատրաստ են աջակցել

ԱԱԾ տնօրենը՝ Վահան Շիրխանյանի սենսացիոն նամակի մասին.էն մարդիկ, ովքեր լուրջ տեղեկատվության կրող են, պատրաստ են աջակցելՎերջերս հրապարակվեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը՝ Ռ. Քոչարյանին: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով ԱԱԾ տնօրենին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց. «ԱԱԾ-ն ուշադրություն դարձրե՞լ է նամակին ու բովանդակությանը»: «Գլխավոր դատախազի կողմից նամակն ուղարկվել է ԱԱԾ, ՀՔԾ: Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին չեմ կարող բարձրաձայնել: Եթե կլինեն հիմնավոր փաստեր, կտեղեկացնենք»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Խնդրին արձագանքեց նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Ազգային անվտանգության տեսանկյունից կարևոր խնդիր կար Մեղրիի հետ կապված ու եթե կլինի իմ աջակությունը, պատրաստ եմ, քանի որ որոշակի ինֆորմացիայի կրող եմ: Ավելին, էն մարդիկ, ովքեր լուրջ տեղեկատվության կրող են, պատրաստ են աջակցել ձեզ: Էն, ինչ վերաբերում է մեր տարածքներին, անձեռնմխելի է»:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանի նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին, հրապարակվեց շաբաթվա սկզբին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր