Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

26 մար 2019 12:47

Եթե գազը թանկանա, հիշո՞ւմ եք 2015թ.-ի «Էլեկտրիկ Երևան»-ին համարժեք ընդվզումը. փորձագետ

Եթե գազը թանկանա, հիշո՞ւմ եք 2015թ.-ի «Էլեկտրիկ Երևան»-ին համարժեք ընդվզումը. փորձագետԷներգետիկ հարցերով փորձագետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս Վահե Դավթյանը «ՌուսԱրմԻնֆո»-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում հայկական լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվող այն ենթադրությանը, որ շարքային սպառողների համար գազի սակագինը կարող է թանկանալ:
Որոշ աղբյուրների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀՀ իշխանությունների միջև բանակցությունները փակուղու առաջ են կանգնել, ինչի հետևանքով գազը կարող է թանկանալ արդեն մայիս-հունիս ամիսներին:
Սակայն, Դավթյանի կարծիքով, այս տարի գազի սակագնի թանկացում, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Միևնույն ժամանակ փորձագետը գտնում է, որ 2018թ. վերջից գազի գնի թանկացման հետևանքով ներկայում որոշակի վնասներ կրող «Գազպրոմ Արմենիա»-ն ստիպված կլինի իր ֆինանսական ռիսկերի նվազեցմանն ու ներդրումային ծրագրի կրճատմանն ուղղված որոշ քայլերի դիմել:
«Որքանով ինձ է հայտնի՝ ներկայում կուլուարներում խոսակցություններ են ընթանում 2018-2020թ. համար հաստատված 32 մլրդ դրամ ծավալով ներդրումային ծրագրի կրճատման վերաբերյալ: Դա «Գազպրոմ»-ին հնարավորություն կտա 2019թ. ընթացքում որոշակի կայունություն պահպանել: Ինչ վերաբերում է 2020թ., ապա այստեղ, իհարկե, շատ վաղ է ինչ-որ ենթադրություններ անելը՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած սակագնային քաղաքականության քաղաքականացված լինելը»,-նշել է փորձագետը:
Դավթյանն իր խոսքում նաև նշել է, որ գազի սակագնի բարձրացումը կարող է քաղաքացիների շրջանում դժգոհության հանգեցնել և բացասաբար ազդել երկրի ներքաղաքական կայունության վրա:
«Պետք չէ մոռանալ 2015թ. նախադեպի մասին, երբ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով ձևավորվել էր «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որը շատ կարճ ժամանակահատվածում ստացավ բավականին լուրջ սոցիալական ու քաղաքական կշիռ:
Կարծում եմ՝ գազի սակագնի բարձրացման դեպքում դրան համարժեք իրավիճակ կստեղծվի»,-նախազգուշացրել է փորձագետը:
Նրա կանխատեսմամբ՝ ՀՀ իշխանությունները, ելնելով այս հավանական ռիսկերից, մտադիր են շարունակել «Գազպրոմ»-ի հետ բանակցություններն ու պահպանել կապույտ վառելիքի ներկայիս սակագինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր