Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

29 մար 2019 11:20

Բանակի նկատմամբ «բզբզոցը» չի ավարտվում. «Մարդն ակնհայտորեն Սերժ Սարգսյանին է խաղի մեջ քաշում».«Իրատես»

Բանակի նկատմամբ «բզբզոցը» չի ավարտվում. «Մարդն ակնհայտորեն Սերժ Սարգսյանին է խաղի մեջ քաշում».«Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բանակի նկատմամբ «բզբզոցը» չի ավարտվում Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի նկատմամբ «նոր ընթերցումներով»:
 Օրերս Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղի բնակիչ, ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության երբեմնի պետ Վարդան Ավետիսյանը, որի անունը մի ժամանակ շրջանառվում էր որպես Սյունիքի մարզպետ, որը նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մոդերատորներից էր, և որին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում էր գործից ազատել (վերջնահաշվում Վարդան Ավետիսյանը դարձավ նախարարի խորհրդական` շնորհիվ Սերժ Սարգսյանի հոր` Ազատ դայու հետ լավ կապերի), օրերս ասել է, որ ապրիլի սկզբներին հայրենական հետախուզությունը հայաստանյան իշխանություններին, երկու անգամ տեղյակ է պահել ադրբեջանական հարձակման մասին, սակայն իշխանությունները բանի տեղ չեն դրել։

«Մարդն ակնհայտորեն Սերժ Սարգսյանին է խաղի մեջ քաշում, չնայած նրան իր տեղը դրեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր