Դու ինչի ես կենդանի, թալանչի անասուններ, ռադդ քաշի, այ համբալ, արմատախիլ եմ անելու բոլորիդ. Փաշինյանը՝ արցախցուն          Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին       Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների և արցախահայության վերադարձի իրավունքի մասին    

03 հոկ 2018 10:03

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի հետ

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի հետ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, ըստ մեր աղբյուրների` երեկ նա մասնակցել է Սերժ Սարգսյանի խնամու եղբոր՝ Մայիս Խաչատրյանի թաղմանը:
Քոչարյանը հիմնականում շփվել է Սերժ Սարգսյանի հետ, ընդ որում` բավական ակտիվ: Նրանք երկար զրուցել են, թե ինչի մասին, պարզել չհաջողվեց: Միաժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանը ՀՀԿ ԳՄ նիստի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում:


Նշենք, որ տեւական ժամանակ է՝ Քոչարյանի եւ Սարգսյանի հարաբերությունները գրեթե սառել էին. իր վերջին հարցազրույցներից մեկում Քոչարյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանին վերջին հինգ տարում երկու անգամ է տեսել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել՝ Քոչարյանը մասնակցել է ՀՀԿ ԳՄ նիստին, թե ոչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացասական պատասխան է տվել՝ ասելով. «Անկուսակցական Քոչարյանը մասնակցում է ՀՀԿ նիստին ի՞նչ կարգավիճակով: Չկա նման բան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր