Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

29 մար 2019 14:10

Հայաստանը մարդասիրական օգնություն ու փրկարարներ կուղարկի Իրան՝ ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար

Հայաստանը մարդասիրական օգնություն ու փրկարարներ կուղարկի Իրան՝ ջրհեղեղից տուժածներին աջակցելու համարՀայաստանը օգնություն ու փրկարարներ կուղարկի Իրան՝ ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա տեղեկացրեց, որ նախօրեին հանդիպել է Իրանի դեսպանի հետ.
«Ջրհեղեղի հետ կապված կառավարությունը չէ, բայց իրենց Կարմիր մահիկի կազմակերպությունը դիմել է, որ օգնություն կազմակերպվի: Մենք որոշել ենք հումանիտար օգնություն ուղարկել. այսօր-վաղը կազմակերպում ենք այդ աշխատանքը, բայց հարցն այն է, որ դա իրականացնում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով: Տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ ու փրկարարներ: Մենք կոնկրետացնում ենք թվերը: Ինձ թվում է անհրաժեշտ կլինի վարչապետի որոշում գործուղման հետ կապված, որովհետեւ գույքը, որ ուղարկում ենք մերը չէ»,-ասաց նա:

Նշենք, որ Իրանում ջրհեղեղ է տեղի ունեցել, որի հետեւանքով առնվազն 19 մարդ է զոհվել, շուրջ 100 հոգի տարբեր վնասվածքներ ստացել Իրանի հարավային շրջաններում տեղատարափ անձրևների հետևանքով: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ջրհեղեղը վնաս է հասցրել 31 նահանգներից 25-ին: Հորդառատ անձրևներն Իրանում սկսել են տեղալ անցյալ շաբաթ` նախ երկրի հյուսիսային շրջաններում: Լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն 70 գյուղերում ավելի քան 56 հազար մարդ է տուժել ջրհեղեղից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր