Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

30 մար 2019 14:02

Ինչ է պատասխանել Ալիեւը ՏԱՍՍ-ի տված հարցերին

Ինչ է պատասխանել Ալիեւը  ՏԱՍՍ-ի տված հարցերինՀայաստանի հետ բանակցային գործընթացի ձեւաչափը մնում է անփոփոխ. բանակցություններում նկատվում է առաջընթաց: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՏԱՍՍ-ի հարցին պատասխանելիս:
«Բանակցային գործընթացը պետք է ամրապնդվի նաեւ հումանիտար ակցիաներով: Կարեւորն այն է, որ բանակցությունների ձեւաչափը մնացել է անփոփոխ. բանակցություններն ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նախկինում էր,- ասել է Ալիևը: - Բանակցային գործընթացին նոր իմպուլս է տրվել, մենք դրական ենք գնահատել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարությանը, որում ասվում էր, որ բանակցային ձեւաչափի փոփոխությունը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության դեպքում»:

Նրա խոսքով՝ Բաքուն դրան իր համաձայնությունը չի տվել: «Մենք վերադարձել ենք իրավիճակին, երբ անհրաժեշտ է վարել առարկայական բանակցություններ: Հանձնարարականներ են տրվել ԱԳ նախարարներին, որոնք, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհանդիպեն բանակցային գործընթացը շարունակելու համար»,-ընդգծել է Ալիեւը:
«Բանակցային գործընթացը պետք է ուղղված լինի արդյունքի ստացմանը»,-նշել է նա:
Ալիեւի խոսքերով՝ բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում: «Մենք դրական ենք գնահատում բանակցությունները. դրանք ընթացել են կառուցողական մթնոլորտում: Երկարատեւ դադարից հետո դա Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումն էր. նախորդ հանդիպումները կրում էին մեծապես ճանաչողական բնույթ եւ տեղի էին ունենում միջազգային միջոցառումների շրջանակրում,-նշել է նա:-ԱԳ նախարարներն ունեցել են եւս մի քանի բանակցային հանդիպումներ: Հանդիպումը կարեւոր է, քանի որ խնդրի էության շուրջ բանակցային գործընթացի նոր մեկնարկ է տրվել»:
«Մենք քննարկում էինք վստահության ամրապնդման մասին հարցերը մարդկանց միջեւ անմիջական շփման շրջանակներում,-շարունակել է Ալիեւը:-Նախկինում հասարակայնության ներկայացուցիչների միջեւ եղել են շփումներ: Դեռեւս վաղ է խոսել հումանիտար միջոցառումների մասին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր