ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

01 ապր 2019 14:10

Հիվանդանոցում մահացած 27–ամյա Հասմիկը ցանկացել էր ընդհատել հղիությունը. ԲԿ–ի տնօրենը մանրամասնում է

Հիվանդանոցում մահացած 27–ամյա Հասմիկը ցանկացել էր ընդհատել հղիությունը. ԲԿ–ի տնօրենը մանրամասնում էԳավառի բժշկական կենտրոնում մարտի 30–ին մահացած  27–ամյա Հասմիկ Հարությունյանը 5-6 շաբաթական հղի է եղել, և նախքան բժիշկներին դիմելը՝ հղիությունն ընդհատելու նպատակով դեղորայք է օգտագործել։ Այս մասին  հայտնեց Գավառի ԲԿ–ի տնօրեն Աշոտ Կարապետյանը։
Նա պատմեց, որ կինը հիվանդանոց է դիմել որովայնի և աճուկային շրջանի ցավերով։

«Հերթապահ գինեկոլոգը հետազոտել է,  և սպառնացող վիժում  կանխատեսել։ Մինչ այդ, կինն ասել է, որ հղիությունն ընդհատելու նպատակով ինչ–որ դեղորայք է օգտագործած եղել, քանի որ 9 ամսական երեխա է ունեցել։ Ցանկացել են վաակում-ասպիրացիա անել, կինն ասել է, որ ցավերին չի դիմանում։ Առաջարկել են նարկոզով անել՝ չի համաձայնել, լիդոկային են ներարկել, ինչից անաֆիլակտիկ շոկի( դեղորայքային սուր ալերգիկ ռեակցիա) մեջ է ընկել և այդ վիճակից դուրս չի եկե»,–պատմեց բժիշկը։
Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ մանկաբարձ– գինեկոլոկը հիվանդից հարցրել է՝ արդյոք դեղորայքից ալերգիա ունի՞։
«Կինը հայտնել է, որ խնդիր չունի, նախկինում ատամնաբուժարան գնացել է, այսինքն, հավանաբար, նրան այդ դեղորայքից նախկինում էլ են ներկարկել»,–ասաց նա։
 Կարապետյանը հայտնեց, որ կատարվածին ականատես է եղել նաև կնոջ բարեկամուհին, ով բուժքույր է։
Բժիշկը միաժամանակ նշեց, որ չի կարծում՝ կինը մահացել է բժշկական սխալի հետևանքով։
«Բոլորի մոտ էլ կարող է լինել անաֆիլակտիկ շոկ,  ցանկացած դեղորայքից էլ կարող է առաջանալ»,–ասաց նա։
Կարապետյանը նաև տեղեկացրեց,  որ մահացածի հարազատների պահանջով կնոջ դին տեղափել են Երևան՝ դատաբժշկական հետազոտության ենթարկելու նպատակով։
Ավելի վաղ ոստիկանությունից  հայտնել էին, որ մարտի 30–ին ժամը  20։20–ին Գավառի ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ մահացել է Գավառի Հացառատ թաղամասի բնակչուհի։
Մահացած կնոջ հարազատները Shamshyan.com-ին հայտնել են, որ Հասմիկը առողջական խնդիրներ չի ունեցել, խնամքին ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական։ Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 29-ին կինն իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Հարազատների խոսքով՝ Հասմիկը մահացել է ներարկումից 10 րոպե անց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր