Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

01 ապր 2019 15:26

Նիկոլ Փաշինյանը անկախ իր կամքից օրակարգ է թելադրում Ադրբեջանում.չպետք է մեզ թերագնահատենք

Նիկոլ Փաշինյանը անկախ իր կամքից օրակարգ է թելադրում Ադրբեջանում.չպետք է մեզ թերագնահատենքՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախ իր կամքից օրակարգ է թելադրում Ադրբեջանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։
«Նիկոլ Փաշինյանը Մարտի 8-ին դուրս է գալիս, զբոսնում է, սելֆի է անում, Ալիեւը իր կնոջ հետ նույնպես դուրս է գալիս, զբոսնում է, սելֆի է անում»,–նշեց նա։

Պատգամավորը կարծում է, որ չպետք է մեզ թերագնահատենք. «Մենք շատ հաճախ մեզ գերագնահատում ենք, սակայն այս պարագայում չպետք է թերագնահատենք։ Անցած տարվա իրադարձությունները գոնե հետխորհրդային տարածքի համար շատ կարեւոր էին, որոնք շատ բան են փոխել նաեւ ադրբեջանական հասարակություններում, որոնք մեզ հետեւում են»։
Նա շեշտեց՝ հիմա իրավիճակի սրման, սադրանքների գնալն ավելի դժվար է, քան նախկինում։
Պատգամավորը սահմանին հանդարտությունը պայմանավորում է նաեւ բանակի պատրաստակամությամբ եւ ՀՀ–ի միջազգային կշիռով, ինչպես նաեւ բանակցություններում իրական օրակարգի առկայությամբ։ «Մենք առաջ ենք քաշել որոշակի խնդիրներ՝ Արցախի վերադարձի հարցը, մադրիդյան սկզբունքների ճշգրտման հարցը եւ գործընթացի մյուս մասնակիցները արձագանքում են մեր առաջ քաշած խնդիրներին։ Այո՛, դեմ են այս խնդիրներին, բայց ծավալվում է կոնցեպտուալ քննարկում»։
Զոլյանի խոսքով՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը չպետք է ռազմաշունչ հայտարարություն համարել. «Դա մի հայտարարություն էր, որ օգնում է կանխել պատերազմը, քանի որ այն հստակ մեսիջ է ուղարկում կողմերին, թե որը կարող է լինել պատերազմի հետեւանքը»։
Հիշեցնենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը փոխվում է։
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր