Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

02 ապր 2019 20:20

Իսկ քառօրյա պատերազմին մնացել էր 216 օր

Իսկ քառօրյա պատերազմին մնացել էր 216 օրՈստանիկ Մարուխյանի ռեկտորի պաշտոնում 2015 թ. «ընտրվելուց» հետո, նրա ղեկավարությամբ տեղի պիտի ունենար գիտխորհրդի առաջին նիստը: Օրակարգի հանգուցային հարցով քննարկվելու էր հայրենիքի սահմանները պահող մարտական հերթապահություն անցած ուսանողների զեղջի չափի նվազեցման նորանշանակ ռեկտորի առաջարկը: Այդիսով կշեռքի մի նժարին դրված էր առաջնագծում ծառայող տղաների ուսման վարձի զեղջի չափը, մյուսում՝ պոլիտեխնիկական համալսարանի ֆինանսական վիճակի ոչ էական չափերի բարելավումը:
 
Այդ օրը, ես մասնակցել և 3 անգամ ելույթ եմ ունեցել գիտխորհրդում, նշել, որ հայրենիքի սահմանները պահող տղաների հաշվին, համալսարանի ֆինանսական վիճակի բարելավման հարց լուծելը, բարոյական չէ:
 
Սակայն գիտխորհրդի անդամները, ովքեր կես տարի առաջ ընդունել էին 50% զեղչի կիրառման մասին որոշումը, նույն փութաջանությամբ չեղարկեցին այն:
 
Ծանոթ պահվածք է:
 
Հայոց բանակում չծառայած իր ու իր նմանների փոխարեն սահմանը պահող տղաների վարձի զեղջի չափը նվազեցնելու ամենաակտիվ «բանախոսը» հանրապետական երիտթևի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանն էր, ով այդ օրերին նշանակվեց համալսարանի ռեկտորի տեղակալ ու մինչ օրս շարունակում է պաշտոնավարել:

Գիտխորհրդի այդ նիստից, շուրջ չորս տարի է անցել: Թվում էր, որ այս տհաճ դեպքը, վաղուց արդեն, մոռացած պիտի լինեի: Սակայն օրերս ինտերնետում պատահաբար տեսա լուսանկարներ, թե ինչպես, պատերազմից հետո, ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և Գոռ Վարդանյանը զինվորական համազգեստներ հագած, ճանապարհվում են դեպի Արցախ՝ զինվորներին «լոբի ու ծխախոտ» տանելու համար:
 
Մի պղծեք զինվորական համազգեստը պարոնայք: Պարզապես՝ մի պղծեք:
ԳԱԳԻԿ ՍԱՐԳՅՍԱՆ
2014-2015թթ. Հայաստանի ազգային
պոլիտեխնիկական համալսարանի գիտխորհրդի անդամ

 
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 6-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի նախաձեռնությամբ, համալսարանի գիտական խորհուրդը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն անցած ուսանողների ուսման վարձի զեղչի չափը սահմանեց առնվազն 50%: Նույն գիտխորհուրդը, 2015թ. օգոստոսի 28-ին, ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի նախաձեռնությամբ, վերացրեց այդ որոշումը:
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր