Մենք այլեւս չենք կարող ձեզ ընդունել,մեր երկիրը գերլցված է
ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփըԿալիֆոռնիա նահանգի Կալեկսիկո քաղաքում, որը գտնվում է անմիջապես Մեքսիկայի հետ սահմանին, ասել է, որ ԱՄՆ-ի ներգաղթային համակարգը գերծանրաբեռնված է եւ նորից ընդգծել սահմանի ապօրինի հատման դադարեցման անհրաժեշտությունը, հաղորդում է Associated Press-ը:
«Մեր երկիրը գերլցված է», - ասել է նա:
Թրամփը, որի 2020 թվականի նախընտրական արշավի հիմնական շեշտը դարձել էր սահմանին անվտանգության խնդիրը, սահմանամերձ Կալեկսիկո քաղաքում ճեպազրույց է անցկացրել:
«Մեր հարավային սահմանին իսկապես արտակարգ դրություն է: Դա հսկայական ալիք է եւ այն ճնշում է մեր միգրացիոն համակարգը եւ մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա... Մենք այլեւս չենք կարող ձեզ ընդունել: Մենք չենք կարող ձեզ ընդունել: Մեր երկիրը գերլցված է», - ճեպազրույցին ասել է նա: