21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

09 ապր 2019 18:36

Տեսանյութ. Պետք է օրենք ընդունել ի պաշտպանություն մեծամասնության իրավունքների՝ ագրեսիվ փոքրամասնությունից

Տեսանյութ. Պետք է օրենք ընդունել ի պաշտպանություն մեծամասնության իրավունքների՝ ագրեսիվ փոքրամասնությունիցՀայացք մամուլի ակումբում քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լևոն Շիրինյանը խոսեց ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության մասին:
 
Ըստ Լևոն Շիրինյանի՝ մեր նորագույն պատմության ընթացքում համաշխարհային քաղաքականության մեջ պետություն ստեղծելու առումով նման բարենպաստ իրավիճակ չենք ունեցել. «Կարծում եմ՝ մեզ համար գլխավոր հարցը պետականաշինությունն է: Եթե մենք պետականաշինության մեջ հաջողություն չունեցանք, մենք դատապարտված ենք մեր հայրենիքում չապրելուն»,- նշեց նա:
 
Լևոն Շիրինյանը նշեց, որ Արցախի հարց գոյություն չունի, արհեստական հարց է և, որ մենք լուծել ենք՝ Արցախն ազատագրված է, պետությունը կայացած. «Հիմա էլ արհեստական բանավեճի նման բան է առաջացել՝ մարզ, միացնել-չմիացնել: Ասեմ հետևյալը. եթե պետությունը չունի ինքնուրույն բանակ, սեփական դրամ, ֆինանսական համակարգ, արտաքին քաղաքականություն և այլն, արդեն այն պետությունը չի: Դա մոտավորապես նույնն է, ինչ Գերմանիայում Բավարիան է: Զուր տեղը դա չօգտագործվի՝ ո՛չ ներսից, ո՛չ դրսից, պառակտումների, հոգեբանական ճնշումների համար»,- ասաց նա:
 
Ըստ Լևոն Շիրինյանի, Հայաստանն ունի հումքի անսպառ հարստություն և աղբյուր, որը ավելի թանկ է, քան Ադրբեջանի նավթը: Նա առաջարկում է Բաղրամյանի նախկին շրջանի  քարաձուլարանում ֆինանսական ներդրումներ անել և  աշխատեցնել, քանի որ այն կարող է ապահովվել 3000-ից ավել աշխատատեղ. «Վարչապետին առաջարկում եմ, եկեք առանց  նազիր- վեզիրների գնանք գործարանը տեսնենք, գործարանի գործարկումը կշարժի Հայաստանի տնտեսությունը և կվերականգնի մեքենաշինությունը: Իսկ առևտրականների փոխարեն մեզ մոտ կձևավորվի բանվոր դասակարգ»,-նկատեց բանախոսը:
 
Անդրադառնալով վերջերս աղմուկ հանած ՀՀ ԱԺ-ում հայտի տրանսգենդերի ելույթին, Լևոն Շիրինյանը նկատեց. «Ես դեռ մի քանի տարի առաջ նույնիսկ եվրոպացիներին եմ ասել՝ չգիտեմ ձեզ մոտ նրանց շահերն ինչպիսին են, բայց Հայաստանում պետք է օրենք ընդունվի ի պաշտպանություն մեծամասնության իրավունքների՝ ագրեսիվ փոքրամասնությունից:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր