Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով    

10 ապր 2019 11:04

Քոչարյանի՝ ԼՂ նախագահ ընտրվելու դեպքում ՀՀ իշխանությունները կարող են կանգնել իրավական կազուսի առաջ.«Ժողովուրդ»

Քոչարյանի՝ ԼՂ նախագահ ընտրվելու դեպքում ՀՀ իշխանությունները կարող են կանգնել իրավական կազուսի առաջ.«Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միգուցե փորձի առաջադրվել 2020 թվականին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում: Ըստ նույն աղբյուրների` այդ խոսակցություններին տեղյակ են Արցախում ու, կարծես թե, դեմ չեն, որ Ռ. Քոչարյանը իր թեկնածությունն առաջադրի:
Նշվում է նաեւ, որ նախագահ ընտրվելու դեպքում ՀՀ իշխանությունները կարող են կանգնել իրավական կազուսի առաջ, քանի որ Արցախի նախագահն անձեռնմխելի է, եւ այդ դեպքում քննարկվելու է՝ կարող է արդյոք նա ՀՀ-ում կալանքի տակ պահվել, թե, այնուամենայնիվ, ստիպված են լինելու ազատել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, ով ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը: «Ես առաջին անգամ եմ լսում նման տեղեկություն»,- եզրափակեց Վ. Սողոմոնյանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր